Մեծ Բրիտանիան համաձայնել է Իրանին վճարել 1979թ․ չմատակարարված տանկեր դիմաց պարտքը․ Bloomberg

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ փոխնախարար Բաղերի Քյանին հայտարարել է, որ Իրանն ու Մեծ Բրիտանիան հանգել են սկզբունքային որոշման՝ 1979 թվականին չմատակարարված տանկերի համար 400 միլիոն ֆունտի չափով Թեհրանին պարտքի վճարման շուրջ, փոխանցում է Bloomberg-ը։

«Պարտքի մարման հիմնական հարցը և դրա չափը համաձայնեցված են, սակայն վճարման եղանակի և գործընթացի հարցը դեռ լուծված չէ»,- ասել է իրանցի դիվանագետը։

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2012 թվականին կոչ էր արել Մեծ Բրիտանիային՝ Իրանին փոխհատուցում վճարել Անգլիայի կողմից խզված պայմանագրի համար, որը կնքվել էր International Military Services-ի (IMS) և Իրանի միջև 1974 թվականին։ Այս պայմանագրով ընկերությունը պարտավորվում էր Իրանին մատակարարել ավելի քան 1000 միավոր բրիտանական տանկեր, սակայն 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխության և իսլամական հոգևորականության իշխանության գալու պատճառով Լոնդոնը հրաժարվեց կատարել պայմանագրի պայմանները։ Թեհրանը դեռևս չի կարողանում փոխհատուցում ստանալ, քանի որ Բրիտանիայի իշխանությունները պնդում են, թե չեն կարող մարել պարտքը, քանի որ Իրանի Պաշտպանության նախարարությունը պատժամիջոցների տակ է։

Տաթև Ֆռանգյան