Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նավերի ակտիվությունը Սև ծովում անհանգստացնում է Պուտինին

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի ակտիվությունը Սև ծովում անհանգստացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նման գործողությունները ՌԴ սահմանին մոտ մեծ ուշադրության և նախազգուշական միջոցների ավելացման պատճառ են։ Այս մասին հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա լիովին նրա անհանգստության առարկան է, Պուտինն այդ մասին խոսել է»,- ասել է Պեսկովը՝ պատախանելով հարցին՝ որն է Պուտինի դիրքորոշումը ամերիկյան ռազմածովային ուժերի նավերի հետ կապված, որոնք մասնակցում են Եվրոպայում ԱՄՆ-ի համատեղ հրամանատարության կողմից անցկացվող բազմազգ զորավարժություններին Սևծովյան տարածաշրջանում։

Խոսելով Սև ծովում ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի նավերի գործողությունների մասով ընթացող բարձր մակարդակի բանակցությունների մասին՝ Պեսկովը հիշեցրել է, որ «զինվորականների միջև մշտապես օպերատիվ շփումներ կան»։

«Շփումները, ընդհանուր առմամբ, եղել են գլխավոր շտաբերի գծով, ինչը շատ դրական է։ Բայց նման գործողությունները մեր սահմանների անմիջական հարևանությամբ, իհարկե, չեն կարող մեծ ուշադրության և նախազգուշական միջոցների ավելացման պատճառ չհանդիսանալ։ Այդ մասին խոսել են և՛ պետության ղեկավարը, և՛ պաշտպանության նախարարը»,- ասել է Պեսկովը։

Էմմա Չոբանյան