Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է Բելառուս ներգաղթյալների տեղափոխմանը ներգրավված լինելու՝ Լեհաստանի մեղադրանքները

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան կապ չունի Բելառուս ներգաղթյալների անօրինական տեղափոխման հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Լեհաստանի իր գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Մեր նախարարը փոխանցել է լեհական կողմին իր հիասթափությունը այն մասին, որ չնայած Թուրքիան խնդրի կողմ չէ՝ նրան փորձում են այդպիսին դարձնել։ Նա հերքել է Թուրքիայի և «Turkish Airlines»-ի հասցեին անհիմն մեղադրանքները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Չավուշօղլուն Վարշավային առաջարկել է Թուրքիա տեխնիկական հանձնաժողով ուղարկել՝ իրավիճակը ստուգելու համար։

Նշենք, որ ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիցկին քննադատել էր Թուրքիային՝ ներգաղթյալներին Բելառուս տեղափոխելու հարցում դերակատարման համար, ինչը հանգեցրել է բելառուսալեհական սահմանին ներգաղթյալների ճգնաժամի սրման։ Նա մեղադրել էր Թուրքիային ՌԴ-ի և Բելառուսի հետ գործողությունները համապատասխանեցնելու և բելառուսալեհական սահմանին միգրանտների ճգնաժամ ստեղծելու համար։

Էմմա Չոբանյան