Լեհաստանի անվտանգության ուժերը գիշերը կանխել են անօրինական միգրանտների մեծ խմբի սահմանահատման փորձը

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Լեհաստանի անվտանգության ուժերը չորեքշաբթի գիշերը կանխել են անօրինական միգրանտների մեծ խմբի կողմից ուժով սահմանը հատելու փորձը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է սահմանապահ ծառայության մամուլի բաժնի ներկայացուցիչ Էվելինա Շչեպանսկան։

«Միջադեպը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան։ Իրավիճակը շատ ծանր է. անընդհատ սահմանը հատելու բռնի փորձեր են արվում։ Այս անգամ 150 ագրեսիվ միգրանտներ փորձել են հատել սահմանը Բիալովեզա շրջանում։ Մեր աշխատակիցների վրա փայտեր և քարեր են նետել, փայտերով փորձել են ջարդել ցանկապատը։ Այդ փորձը կանխվել է, ավելի ուշ այդ մարդկանցից մի քանիսին Բելառուսի անվտանգության ուժերը տեղափոխել են անտառ»,- ասել է նա։

Շչեպանսկայի խոսքով՝ սահմանապահ ծառայությունը հետևում է իրավիճակի զարգացմանը և ակնկալում, որ առաջիկա օրերին ևս նմանատիպ նոր փորձեր կլինեն։

«Դա չենք բացառում։ Մենք պատրաստ ենք և թույլ չենք տա ապօրինի հատել սահմանը»,- հայտարարել է նա։

Այս տարվա ընթացքում լեհ սահմանապահները կանխել են լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու գրեթե 33 հազար փորձ։ Հիմնականում Իրաքի քաղաքացիները փորձում են անցնել Լեհաստան։ Նրանցից շատերը Գերմանիա հասնելու ցանկություն են հայտնել։

Տաթև Ֆռանգյան