ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսական «Աերոֆլոտ»-ի դեմ՝ ի պատասխան բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի․ Bloomberg

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսական «Աերոֆլոտ»-ի դեմ՝ ի պատասխան բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի, հայտնում է Bloomberg-ը։

Պաշտոնապես դեռ քննարկվում է անանուն ավիաընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ որպես միգրացիոն ճգնաժամին պատասխան միջոցառումների նոր փաթեթ, որի համար Լեհաստանը մեղադրում է ոչ միայն Բելառուսին, այլև Ռուսաստանին։ Եվրամիությունը քննարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ավիաընկերություններին, այդ թվում՝ ռուսական «Աերոֆլոտ»-ին և թուրքական «Turkish Airlines»-ին ընդգրկելու հնարավորությունը՝ հիմնված մարդկանց թրաֆիքինգի մեղսակցության և հրահրման մեղադրանքների վրա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ պատժամիջոցների մասին Եվրամիությունը կարող է հայտարարել դեկտեմբերի սկզբին՝ ԱՄՆ-ի և, հնարավոր է, Բրիտանիայի հետ միասին։

Հիշեցնենք, որ հարյուրավոր միգրանտներ հավաքվել են Բրուզգի-Կուզնիցա սահմանային անցակետում՝ լեհ-բելառուսական սահմանին:

Մինսկի և նրա արևմտյան հարևանների միջև միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր այստեղ փախստականների նման հոսք դեռևս չի եղել։ ԵՄ-ն Բելառուսին ու Ռուսաստանին մեղադրում է այս կերպ տարվող հիբրիդային պատերազմի մեջ։

Տաթև Ֆռանգյան