Այն, ինչ իմ մոտ չի ստացվել, իմ գործընկերը՝ տիկին մարզպետը, կիրականացնի․ Հովհաննես Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա նորանշանակ տեղակալը՝ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր Շիրակի մարզի համայնքապետերին ու  հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ղեկավարներին պաշտոնապես ներկայացրեցին Շիրակի  նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին։

Նախարարը նրան ներկայացնելիս՝  նշեց, որ Նազելի Բաղդասարյանն ակտիվ պատգամավոր է եղել․հետևողական՝ մարզի խնդիրների լուծմանը։

Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ, դիմելով  պաշտոնական իրադարձությանը մասնակցող ուժային կառույցների ղեկավարներին ու համայնքապետերին, ասաց․ «Մեր համատեղ աշխատանքի յուրաքանչյուր օրը եղել է կարևոր ու պատասխանատու, որովհետև բոլորս ունեցել ենք մեկ խնդիր՝ լուծել հետպատերազմյան ժամանակաշրջանում առաջացած բազմաթիվ խնդիրներ։ Դրանց մի մասին լուծում է տրվել, այն, ինչ չենք հասցրել, պատվով կկատարի իմ գործընկերը՝ տիկին մարզպետը»։

Նազելի Բաղդասարյանն էլ իր խոսքում ասաց․«Ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել Շիրակի մարզպետի պատվաբեր պաշտոնը։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, որ կստանձնի այս պաշտոնը, պետք է կարողանա ըստ արժանվույն ծառայել և այդ ծառայությունը կլինի անկեղծության հենքով և ազնիվ աշխատանքով»։

Նազելի Բաղդասարյանը  նաև նշեց, որ  ինքը Շիրակի  12-րդ մարզպետն է, 2-րդ կին մարզպետն է։

«Վստահեցնում եմ՝ չնայած այն թյուր կարծիքին, որ կանանց ուսերը փխրուն են, գիտակցաբար մտել եմ այս բեռի տակ և հետևողական աշխատանքով հնարավորություն կունենամ  մարզի բնակչությանը, ձեզ ներկայացնել աշխատանք և պարզճակատ ներկայանալ հանրությանը»,- ասաց նոր մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմիկ Մովսիսյան