Լեհաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է ՌԴ-ի հետ միասին բելառուսալեհական սահմանին ներգաղթյալների ճգնաժամի ստեղծման համար

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիցկին քննադատել է Թուրքիային՝ ներգաղթյալներին Բելառուս տեղափոխելու հարցում դերակատարման համար, ինչը հանգեցրել է բելառուսալեհական սահմանին ներգաղթյալների ճգնաժամի սրման։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Մեկ կամ երկու ամիս առաջ Թուրքիան, թվում էր, ցանկանում է մեզ հետ սերտորեն աշխատել։ Ես դա կբարձրաձայնեմ, կարծում եմ՝ այնտեղ էլ կլսեն, մենք տեսնում ենք թուրքական գործողությունների ամբողջական համապատասխանեցում Բելառուսի ու Ռուսաստանի հետ»,- պատասխանելով պատգամավոր Մաչել Գդուլայի հարցին՝ ասել է Մորավիցկին։

Նա նաև նշել է, որ Լեհաստանն իր օգնություն է առաջարկել Թուրքիային՝ ներառյալ անտառային հրդեհների դեմ պայքարում, որոնք բռնկվել էին ամռանը։

«Մեր օգնությունը հրդեհների դեմ պայքարում, մեր օգնությունը թուրքական զբոսաշրջային ոլորտին միակողմանի լավություն ստացվեց։ Մենք չենք ընդունում դա և մեր թուրք ընկերներին հասկացնում ենք այդ մասին»,- ասել է Լեհաստանի վարչապետը։

Լեհաստանի իշխանություններն առանձնացրել են այն ավիաընկերությունները, այդ թվում՝ թուրքական պետական Turkish Airlines-ը և ռուսական Aeroflot-ը, որոնք միգրանտներին Բելառուս են տեղափոխում: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկուշաբթի հայտարարել էր, որ ԵՄ-ն կուսումնասիրի, թե ինչպես պատժել երրորդ երկրների ավիաընկերություններին, որոնք ակտիվ են մարդկանց թրաֆիքինգի գործում։

Նշենք, որ Լեհաստանը բախվել է Բելառուսի հետ սահմանին միգրանտների հոսքին և շուրջ 15․000-անոց զորք է տեղակայել՝ նրանց հետ մղելու համար։

Էմմա Չոբանյան