«3+3» թուրք-ռուսական պրոյեկտը միտված է ՀՀ պետականության վերջնական լուծարմանը և ծառայելու է ՌԴ-ի և Թուրքիայի հակաարևմտյան քաղաքականությանը․ հայտարարություն

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ու Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Ռուս-թուրքական պայմանավորվածությամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ռազմական ակտիվ գործողությունների «ավարտին» Թուրքիայի և Ռուսաստանի կողմից նոյեմբերի 9-ին Հայաստանին պարտադրվեց ստորագրել հակահայկական և միջազգայնորեն անընդունելի հայտարարություն, ինչպես դա արել էին ուղիղ 100 տարի առաջ:
Մեկ տարի շարունակ ռուս-թուրք-ադրբեջանական կողմը փորձում է ճնշման ներքո փաստաթղթավորել կատարված հանցագործությունը և իրենց տարածաշրաջանային նկրտումները՝ ի հաշիվ Հայ պետականության և հայ ժողովրդի ազգային շահերի: Այսու՝ Արցախի հարցով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս ցանկացած ձևաչափում Արցախի խնդրի, ինչպես նաև Հայաստանի սահմազատման և սահմանագծման գործընթաց աղետաբեր կլինի Հայաստանի սուբյեկտայնության, անվտանգության և կենսունակության համար:
Ըստ այսմ հայտարարում ենք.
Ա. Անընդունելի է Հայաստան-Ադրբեջան խնդրի կարգավորման որևէ ձևաչափ Ռուսաստանի բացահայտ և Թուրքիայի քողարկված կնքահայրությամբ:
Բ. «3+3» թուրք-ռուսական պրոյեկտը, որպես մի նոր Կարսի ապօրինի պայմանագիր, միտված է Հայաստանի պետականության վերջնական լուծարմանը և ծառայելու է բացառապես Ռուսաստանի և Թուրքիայի տարածաշրջանային հակաարևմտյան քաղաքականությանը:
Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է հիբրիդային պատերազմի տեսքով: Հայաստանի քաղաքացիներին, կառավարությանը և քաղաքական բոլոր ուժերին հորդորում ենք միակամությամբ պայքարել վիժեցնելու համար տարածաշրջանը միմյանց միջև կիսելու, քաղաքակրթության մուտքը տարածաշրջան արգելելու ռուս-թուրքական պայմանավորվածությունը, որտեղ Հայաստանի պետականության ապագան և հայ ժողովրդի ազգային շահը դիտարկվում է որպես մանրադրամ:
Քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին ահազանգում ենք, որ չի կարելի է քաղաքակրթական պատերազմի առաջապահ սահմանապահ Հայաստանին միայնակ թողնել բռնապետական ռեժիմների հոշոտման առջև, ինչպես դա, ցավոք, արվեց համավարակի մոլեգնման պայմաններում սանձազերծված ագրեսիայի 44 օրերին: Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան դաշնակից-սահմանապահ ժողովուրդն ու պետությունը կենաց-մահու հիբրիդային պատերազմի մեջ են և դեռ չեն պարտվել ու չեն պարտվելու:
Միքայէլ Հայրապետեան​​ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Խզմալյան​​​ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Սանասարյան​​ «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»