Թուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ սոցցանցերում երկնաքարի անկման տեսանյութեր են հրապարակվում

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Թուրքիայի կենտրոնական մասը ցնցել է Ռիխտերի սանդղակով 5,1 մագնիտուդով երկրաշարժը։ Այս մասին հայտնում է Yeni Safak-ը։

Երկրաշարժը զգացվել է Քոնիա նահանգի Մերամի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 6,82 կմ խորության վրա։ Նահանգապետը հայտարարել է, որ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն կա 3 վնասված շենք։

«Մենք շարունակում ենք մոնիթորինգը։ Կհետևենք իրադարձությունների զարգացմանն ու կտեղեկացնենք հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Մինչ այդ, մի շարք թուրքական լրատվամիջոցներ հայտնում են, որ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում նկատել են անհայտ ծագման վառ օբյեկտի անկում։

«Անկարայում ժամը 18։25-ի սահմաններում երկնքում հայտնվել է վառ գնդանման օբյեկտ, որը բավականին արագ ներքև է սլացել։ Ընկնելուց հետո երկնքում հետք է մնացել, որը քիչ անց անհետացել է»,- գրում է ՈւկրԻնֆորմը։

Օբյեկտի անկում են նկատել նաև Ստամբուլում, Քոնիայում, Իզմիրում, Սակարյեում, Անթալիայում և մի շարք այլ քաղաքներում։ Ականատեսները սոցցանցերում անվտանգության տեսախցիկների ձայնագրություններ են հրապարակել՝ ենթադրելով, որ օբյեկտը եղել է երկնաքար։

Քոնիայի բնակիչներն իրենց հերթին հայտարարել են, որ անկումից հետո ցնցումներ են զգացել, որոնք նմանվել են երկրաշարժի։