Լեհաստանը նախազգուշացրել է Բելառուսի հետ սահմանին հնարավոր զինված էսկալացիայի մասին

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Լեհաստանը նախազգուշացրել է Բելառուսի հետ սահմանին հնարավոր զինված էսկալացիայի մասին՝ մտահոգություն հայտնելով, որ հարևան երկիրը կարող է փորձել միջադեպ հրահրել հարյուրավոր ներգաղթյալների մասնակցությամբ, որոնք ցանկանում են մուտք գործել ԵՄ տարածք, գրում է BBC News-ը:

Նշվում է, որ լրացուցիչ զորքեր են տեղակայվել սահմանին այն բանից հետո, երբ մարդկանց ամբոխը փորձել է կտրել փշալարերով սահմանի ցանկապատը:

Լեհաստանը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն հայտարարել են, որ Բելառուսը խնդիրներ է ստեղծում, սակայն այս պնդումները հերքվել է Բելառուսի առաջնորդի կողմից:

Լեհաստանը հայտարարել է, որ փակում է Կուզնիցայի հիմնական սահմանային անցակետը: Ըստ Վարշավայի պաշտոնական տեղեկությունների՝ Լեհաստանի արևելյան սահմանին մոտ 4000 մարդ հայտնվել է միգրացիոն ճգնաժամի մեջ: Գիշերը սահմանին ջերմաստիճանը նվազել է զրոյից ցածր, իսկ վերջին շաբաթների ընթացքում մի քանի մարդ արդեն մահացել է:

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Լեհաստանը, Լիտվան և Լատվիան վերջին ամիսներին գրանցել են Բելառուսից իրենց երկրներ անօրինական մուտք գործելու փորձերի աճ: Շատերը երիտասարդ տղամարդիկ են, բայց կան նաև կանայք և երեխաներ, հիմնականում՝ Մերձավոր Արևելքից և Ասիայից: ԵՄ առաջնորդները հայտարարել են Բելառուսի կողմից հիբրիդային պատերազմի մասին։

Տաթև Ֆռանգյան