Ասում եք՝ Սփյուռքի նախարարության 90 աշխատակցից հիմա 37 եք դարձել, դե փակեիք, այդպես 0 ծախս կլիներ. Արթուր Խաչատրյանը հակադարձեց Սինանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եթե ասեմ, թե որքան ենք բարձրացրել մեր աշխատանքի արդյունավետությունը՝ ինքնագովազդ կլինի: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե  կառուցվածքային փոփոխության արդյունքում Սփյուռքի նախարարությունը դարձավ հանձնակատարի գրասենյակ, այդ փոփոխությունը որքանո՞վ բարձրացրեց գերատեսչության արդյունավետությունը:

«Մենք լծվել ենք աշխատանքի… Նախարարությունը միջին հաշվով ունեցել է 95 աշխատակից, բացի նախարարությանը կից ՊՈԱԿ-ից, մենք այսօր ունենք 37 աշխատակից: Ծրագրեր ենք իրականացրել, որոնք բոլորովին նոր էին: Այն, որ մեր բոլոր ծրագրերը նոր են, դա արդեն ինքնին խոսում է արդյունավետության մասին»:

Խոսելով Սփյուռքի հետ տարվող քաղաքականության մասին, Սինանյանը նշեց. «Սփյուռքի հետ առավելագույնս ինտեգրում, Սփյուռքի հետ մաքսիամալ կապերի ամրապնդում. սա է մեր տեսլականը, դրա մեջ երկարաժամկետ իմաստով մտնում է նաև հայրենադարձության ապահովումը»:

«Ասում եք՝ Սփյուռքի նախարարության 90 աշխատակցից հիմա 37 եք դարձել, դե փակեիք, այդպես 0 ծախս կլիներ»,- արձագանքեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: