Թուրքիան ՌԴ-ի հետ բանակցություններ է վարում Սիրիայում քրդերի դեմ նոր գործողության շուրջ․ թուրք պաշտոնյա

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Թուրքիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը պատմել է, որ Անկարան պատրաստվում է Հյուսիսային Սիրիայում նոր հարձակում սկսել Քրդական ժողովրդական պաշտպանության միավորումների (YPG) դեմ, փոխանցում է Duvar-ը։

«Գործողությունը կսկսվի այն ժամանակ, երբ ավարտվեն բոլոր նախապատրաստությունները»,- ասել է պաշտոնյան անանունության պայմանով։

YPG-ի վրա հարձակվելու՝ Թուրքիայի ջանքերը բարդացել են միավորման՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ կապերի պատճառով, որոնք երկուսն էլ աշխատում են YPG-ի ու Սիրիական դեմակրատական ուժերի հետ։

«Այս հարցը մենք համակարգում ենք Ռուսաստանի հետ։ Այն արդեն քննարկվել է ԱՄՆ-ի հետ»,- ասել թուրք պաշտոնյան։

SDF-ի աղբյուրներն էլ ասում են, որ Թուրքիայի վերջին երկու շաբաթներին ակտիվացրել է հարձակումներն անօդաչուների ու հրետանու կիրառմամբ, որոնք Թուրքիայի տարածքից են օգտագործվել ՝թիրախավորելով YPG-ի դիրքերը։

Լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ երկու թուրք ոստիկան է սպանվել Հյուսիսային Սիրիայում հրթիռային հարվածից, որի համար Անկարան մեղադրում է YPG-ին։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարայի համբերությունը սպառվել է՝ ազդարարելով հնարավոր նոր հարձակման մասին։

Միաժամանակ, սիրիացի զինյալները պատրաստ են միավորվել՝ Թուրքիայի հնարավոր գործողության դեպքում։ Reuters-ը, հղում կատարելով զինյալների աղբյուրներին, գրում է, որ Թուրքիան վերջերս սպառազինություն է ուղարկել իր սիրիացի դաշնակիցներին, որպես գործողության նախապատրաստում և զինյալները վերաբաշխվելու են այն տարածքներում, որոնք հնարավոր է՝ դառնան նոր հարձակման թիրախը։

«Լիակատար պատրաստվածության համար հիմա շատ քիչ ժամանակ է պահանջվում՝ մինչև ռազմական գործողության հայտարարումը»,- ասել է թուրքամետ  «Ազգային բանակ» զինյալների խմբավորման խոսնակ Յուսեֆ Համուդը։

Էմմա Չոբանյան