Ցանկանում եմ ապրել, ցանկանում եմ ազատություն․ Միխայիլ Սաակաշվիլին նոր հայտարարություն է տարածել

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բանտից նոր կոչ է տարածել, որում ասվում է, որ իրեն ոչ մի պաշտոն պետք չէ, նա միայն ազատություն է ուզում։

Սաակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է համարում, իսկ իր դեմ հարուցված քրեական գործերը որակում է շինծու։ Ի նշան բողոքի՝ նա հացադուլի է հայտարարել կալանավորման առաջին իսկ օրից՝ հոկտեմբերի 1-ից, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

«Ես ոչ մի պաշտոն չեմ ցանկանում, ես ցանկանում եմ ապրել, ցանկանում եմ ազատություն, Վրաստանով ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ ազատ ու երջանիկ մարդկանց շարքերում»,- ասված է Սաակաշվիլիի ուղերձում, որը նրա հետ հանդիպումից հետո կարդացել է փաստաբան Գեորգի Գելխաուրին։

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ պետք չէ հույսը դնել իշխանությունների կողմից համաներման վրա, միայն վրացի ժողովուրդը կարող է ազատել իրեն ու երկիրը։

Սաակաշվիլին նաև ողջունել ու շնորհակալություն է հայտնել «Դրոա» կուսակցության ղեկավար Էլենե Խոշտարիային, որը հացադուլ է հայտարարել խորհրդարանում, երիտասարդ ակտիվիստներին, որոնք ևս, ի նշան համերաշխության, հացադուլ են հայտարարել №12 բանտի դիմաց, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք նման ծայրահեղ քայլի են պատրաստվում դիմել Սամեգրելոյում։

Տաթև Ֆռանգյան