«Չեմ բացառում՝ ռուս ոստիկաններին բերում են, որ եթե վաղը ռազմական գործողություն լինի ԼՂ-ում, էստեղից հասարակական աջակցություն չլինի»․ քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը սովետական փակ մենթալիտետի արդյունք է համարում Կեմերովոյում կատարված ողբերգության մեծ ծավալները։

«Ինֆորմացիան փակել, չթողնել, արգելել, դա շարունակվում է։ Ես հիշեցի, երբ մեզ մոտ Սպիտակի դպրոցի տնտեսվարը դուռը փակել էր, որ երկրաշարժի ժամանակ երեխաները դասից չփախչեին։ Նույնը կատարվել է այդ կենտրոնում։ Հիշում եմ, մի ամբողջ դասարան Սպիտակում մնացել էր փլատակների տակ դրա պատճառով։ Դա գալիս է սովետական մենթալիտետից՝ փակել, սահմանափակել։ Ոչ մի բան չի փոխվել ո՛չ մեզ մոտ, ո՛չ Ռուսաստանում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ոչ միայն Կեմերովոյի առևտրի կենտրոնում էր վատ կազմակերպված անվտանգության հարցը, այլև պետական ինստիտուտները շատ վատ աշխատեցին. «Իրենք չէին փրկում, թույլ էլ չեն տվել, որ ծնողները, կամավորները փրկեն»։

Քաղաքագետը «կասկած չունի», որ կատարվածի համար ոչ ոք պատասխան չի տալու։ «Օրինակ այսօր պարզվում է՝ Կեմերովոյի քաղաքապետարանը չի տվել թույտվություն այդ գործողությունները ծավալելու՝ առևտրի կենտրոնին և կինոթատրոնին, իբր չի տվել։ Հիմա բոլորը կհրաժարվեն  պատասխանատվությունից։ Համոզված եմ, որ իրենք տվել էին թույլտվություն, որ էդ կենտրոնն աշխատի»,- շեշտեց Գրիգորյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ թերությունները հետևանք են Ռուսաստանի ներկա քաղաքական և պետական փակ համակարգի, որտեղ ազատությունները քիչ են։ «Եթե ավելի ազատ լիներ մամուլը, միգուցե թերությունները ժամանակին բարձրաձայնվեին ու շտկվեին»,- նշեց նա։

Անդրադառնալով երեկ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հայտարարությանը, որ Գյումրու ռուսական ռազմաբազայում առաջիկայում ռազմական ոստիկանության ստորաբաժանում է լինելու, իսկ ավելի ուշ նման ստորաբաժանում լինելու է նաև Երևանի կայազորում, քաղաքագետն ասաց․ «Ռազմական ոստիկանությունը դա ոստիկանություն է։ Մենք համաձայնվել ենք, որ ռուսական զորքն էստեղ լինի՝ ի դեմս բազայի, բայց ոչ ոստիկանությունը։ Ո՞նց կարող է լինի երկիր, որտեղ կա այլ երկրի ոստիկանություն, նույնիսկ եթե ռազմական ոստիկանություն է»։

Ստեփան Գրիգորյանի տպավորությամբ՝ Ռուսաստանը հետևություն է արել ապրիլյան պատերազմից հետո՝ համոզվելով, որ  ՀՀ իշխանություններին Ղարաբաղի հարցում ինչ-որ քայլերի մղելը ճնշումների միջոցով բավարար չէ, և հասարակությունը կարող է թիկունք կանգնել Ղարաբաղին։ «Չեմ բացառում, որ էդ ոստիկաններին բերում են, որ եթե վաղը նորից, Աստված չանի, ռազմական գործողություն լինի Ղարաբաղում, էստեղից հասարակական աջակցություն չլինի»,- կանխատեսեց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Թուրքիայի դերը մեկուսացած Ռուսաստանի համար օրեցօր աճում է, ուստի, քաղաքագետը չի բացառում, որ ԼՂ հարցում պատրաստվում է լուրջ գործողություն, և սա կարող է հակադրությունը չեզոքացնելու քայլ լինել։

Անրդադառնալով հարցին, որ ԱՄՆ-ն այս տարի մերժել է Հայաստանին տրվող ամենամյա աջակցությունը, Գրիգորյանն ասաց, որ դա ՄԱԿ-ում Հայաստանի՝ ԱՄՆ-ի դեմ քվեարկության արդյունքն է։ «Հայաստանը դեմ քվեարկեց ԱՄՆ-ի որոշմանը, որով Թրամփը Իսրայելի մայրաքաղաք էր ճանաչել Երուսաղեմը։ Փոխանական մենք ձեռնպահ մնայինք, դեմ քվեարկեցինք։ Թրամփն ինչ արեց, ասաց՝ հարց չկա, դուք ազատ եք, ինչ ուզում եք, արեք, բայց ում մենք ֆինանսական աջակցություն ենք տալիս, իրենք կզրկվեն, ու չեմ բացառում, որ այս որոշումը, որ ԱՄՆ-ն այսքան տարվա օգնությունից հետո որոշել է աջակցություն չտալ Հայաստանին, կապ ունի Հայաստանի քվեարկության հետ»։

Ուստի՝ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունը պետք է ՌԴ-ից պահանջի այդ գումարը։ «Թող զանգեն, Պուտինին ասեն, մենք զրկվեցինք ամեն տարվա աջակցությունից, գոնե էդ փողը Դուք մեզ տվեք։ Մենք  հօգուտ Ձեզ քվեարկեցինք»,- նշեց նա։

Մանրամասները դիտեք Ստեփան Գրիգորյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան