Ներդրումների շռայլ խոստումներն ու սնանկացող ընկերությունների տխուր վիճակագրությունը

Լուրեր

20.03.2026 | 23:39
Կիևը Մերձավոր Արևելք ռազմական խմբեր է ուղարկել՝ ԱԹՍ-ներ որսալու համար
20.03.2026 | 23:27
Կնոջը վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
20.03.2026 | 23:02
Ղազախստանը հայտնել է, որ ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռի վթարի գործով հետաքննությունը վերջնական փուլում է
20.03.2026 | 22:41
ԱՄԷ-ի ոստիկանությունն ավելի քան 100 անձի է ձերբակալել՝ պատերազմի ժամանակ նկարահանումների, «մոլորեցնող» տեղեկատվության հրապարակման համար
20.03.2026 | 22:27
Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Բելառուսին «մեծ գործարք» է առաջարկել
20.03.2026 | 22:15
Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
20.03.2026 | 22:00
Բացահայտ ցինիզմ է, Փաշինյանը ո՞նց է ասում՝ ինքն է ամենաշատն արել արցախցիների համար․ Արցախը դադարել է գոյություն ունենալ․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.03.2026 | 21:43
Մոջթաբա Խամենեին հերքում է Թուրքիայի և Օմանի վրա հարձակումներին Թեհրանի մասնակցությունը. Իրանի գերագույն առաջնորդը նոր ուղերձով է հանդես եկել
20.03.2026 | 21:30
Հաշմանդամություն ունեցող կանանց դերը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում. ինչպես են իրագործվում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 21:24
Առանց ԱՄՆ-ի՝ «ՆԱՏՕ-ն թղթե վագր է». Թրամփը դաշնակիցներին «վախկոտներ» է անվանել Իրանի դեմ պատերազմում չաջակցելու համար
20.03.2026 | 21:10
Իսրայելը հայտնում է, որ թիրախավորված հարվածի հետևանքով սպանվել է Բասիջի հետախուզության ղեկավարը
20.03.2026 | 21:00
Փաշինյանը ՌԴ-ին նկատի ունի՝ արտաքին հիբրիդային սպառնալիքի մասին խոսելիս․ անունը չտվեց, որ չսրի իրավիճակը․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 20:49
Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ ՆԳՆ
20.03.2026 | 20:28
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Տաթևիկ Գասպարյան
20.03.2026 | 20:15
86 տարեկանում մահացել է Չակ Նորիսը
Բոլորը

2017 թվականին Հայաստանում ներդրումային բում է սպասվում: Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ բոլոր մարզերի հետ հանդիպումներ եղան, քննարկվեցին բազմաթիվ ներդրումային ծրագրեր, իսկ վերջում հայտարարվեց 3.2 մլրդ դոլար ներդրումների մասին, որոնցից 850 միլիոնը՝ 2017 թվականին: Այս ներդրումների արդյունքում պետք է Հայաստանում ստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տնտեսությունը շնչի:

Այս պահին սա միայն թղթի վրա է: Թե ինչ ներդրումներ են արվել, դեռ հաշվարկ չկա: Մինչ ներդրումներ կարվեն, մշտապես հայտնի է դառնում բազմաթիվ ընկերությունների՝ իրար հերթ չտալով փակման մասին: Դրանց մի մասը սնանկանում է, մյուս մասը՝ լուծարվում կամ ժամանակավորապես դադարեցնում գործունեությունը: Միայն 2017 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում մեծ ու փոքր, հայտնի ու ոչ շատ անվանի բազմաթիվ ընկերություններ են փակվել: Թվարկենք դրանցից մի քանիսը։

Տարեսկզբին հայտնի դարձավ, որ սնանկ է ճանաչվել Արագածոտնի մարզում գտնվող Թուխմանուկի հանքավայրը շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը: Հանքը աշխատավարձերի մեծ պարտքեր ուներ աշխատակիցներին ու համայնքին:

2017թ. ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացվեց «Նաիրիտին» պատկանող գույքի աճուրդը: Վաճառքի էին դրվել սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր, քիմիական նյութեր և այլն՝ 621 մլն 300 հագար ՀՀ դրամ մեկնարկային գնով: Նաիրիտը սնանկացել էր 2016 թվականի նոյեմբերի 11-ին: Հայցվորը ՀԷՑ-ն էր, որին պարտք էր 1 մլրդ 235 մլն 3232 ՀՀ դրամ։ Սնանկացման վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ ևս կային, օրինակ՝ սնանկ ճանաչվեց «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Գալաքսի միլենիում» տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը: Ուներ երեք պարտատեր, երկուսը՝ պետական գերատեսչություն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, և որ հետաքրքիրն է՝ Պետեկամուտների կոմիտեն: Ընդ որում, ընկերությունը հարկային պարտավորություններ է կուտակել հենց այն ժամանակ, երբ Գ. Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ:

2016-ին Նաիրիտից բացի այլ լուրջ ընկերություններ ևս սնանկացան կամ փակվեցին: 2016-ին վերջնականապես գործունեությունը դադարեցրեց 2013-ից ավիաուղևորափոխադրումներ անող «Էյր Արմենիա» ընկերությունը, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» գնած «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն, ինչի պատճառով կառավարությունը գույքը հետ բերեց:

Սնանկացան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանը, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն, Կոտայքի մարզի «Արգել» ընկերությունը, որն ուներ 150 աշխատող, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը, որը 2014-ից չէր գործում:

Սնանկացման շեմին հայտնվեցին «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր ուներ: Այս ընկերությունը աշխուժացման նշաններ է ցույց տալիս՝ նոր սեփականատերերից հետո:

Սրանք դեռ քիչ թե շատ հայտնիների մասին: Կան նաև շատ անհայտ ընկերություններ: 2008-16 թվականներին վարույթ է ընդունվել 8 հազար 9 հարյուր 8 սնանկության գործ։ Ավարտվել է 5 հազար 6 հարյուր 16 գործ։ Առողջացման ծրագիր է ներկայացրել ընդամենը 87-ը, որից 56-ն է հաստատվել դատարանի կողմից։

2016թ. 473 կազմակերպություն է սնանկ ճանաչվել, առողջացման ծրագիր է ներկայացրել միայն երկուսը։ Հայաստանում պետք է բարեփոխել սնանկությանը վերաբերող օրենսդրությունը։ Այս մասին մայիսի 25-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ 2016 թվականին և 2017 թվականի սկզբից 2.2 մլրդ դրամ հարկային պարտականություններով սնանկության գործեր են հարուցվել շուրջ 2100 ընկերությունների դեմ։ Վարչապետը հանձնարարեց նրանցից որոշների համար առողջացման ծրագրեր կարելի է կազմել։ Սա՝ սնանկության մասով, կան նաև բազմաթիվ ընկերություններ, որոնք եթե չեն սնանկանում, ապա պարզապես փակվում են. գործարարները շատ են բողոքում հարկային դաշտից, իսկ կառավարությունն ասում է, թե այս մասով ամեն ինչ կարգին է: Փակման պատճառները բազմաթիվ են՝ բարձր տոկոսադրույքներ, ֆինանսների անհասանելիություն, տնտեսական փոքր աճ, սահմանափակ շուկա, արտագաղթ և գնողունակության անկում, հարկային բեռ, մեծ տոկոսով վարկեր, գործազրկություն, աղքատություն, սխալ հաշվարկներ, ոչ մասնագիտական գործունեություն, անհավասար մրցակցություն, կոռուպցիա, անկախ դատարանի բացակայություն և այլն:

Համաձայն ԱՎԾ-ի՝ 2011 թվականին գրանցվել է 13.086 ԱՁ և ՍՊԸ, լուծարվել՝ 4989

 2012 թվականին գրանցվել է 16,801 ԱՁ և ՍՊԸ, լուծարվել՝ 27,675,

2013 թվականին գրանցվել է 15,501 ԱՁ և ՍՊԸ, լուծարվել՝ 11,167,

2014 թվականին գրանցվել է 16,967 ԱՁ և ՍՊԸ, լուծարվել՝ 9454,

2015 թվականին գրանցվել է 13,131 ԱՁ և ՍՊԸ լուծարվել՝ 7639,

2016 թվականին գրանցվել է 16,512 ԱՁ և ՍՊԸ, լուծարվել՝ 11,314:

Տվյալներում, սակայն, նշված չէ, թե բացվող ընկերությունները որքան են գոյատևում, ինչ գործունեություն են ծավալում, ինչ արդյունք են տալիս և որքան աշխատատեղ են ստեղծում: Այսինքն, մի կողմից ունենք ներդրումների խոստումներ, մյուս կողմից՝ այսպիսի իրավիճակ ու փակվող բազմաթիվ ընկերություններ:

Սևակ Հակոբյան