Բելառուսը հրաժարվում է ռուսական ռուբլուց` որպես պահուստային արժույթից
Տնտեսություն
14.06.2017 | 14:39Բելառուսը հրաժարվում է ռուսական ռուբլուց` որպես պահուստային արժույթից: Այս մասին հայտարարությունը տեղադրված է Բելառուսի Ազգային բանկի կայքում: Հուլիսի 1-ից Բելառուսի պետական արժութային պահուստները կբնութագրվեն ըստ միջազգային ստանդարտների:
Մինչ այդ Ազգային բանկը հրապարակում էր ամենամսյա պաշարների ցուցանիշները՝ հաշվարկված ազգային ու Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանություններով: