Համավարակի կանխարգելման նպատակով պատվաստումները պետք է իրականացվեն օրենքով և ժողովրդավարական պետության պահանջներին համապատասխան. ՀՔԱՎ

Լուրեր

30.12.2024 | 20:30
2024-ի ամփոփիչ քննարկումը․ պատերազմներ, ներքին լարումներ, բռնություններ․ ի՞նչ սպասել 2025-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2024 | 20:16
Ուկրաինայի ԱԳ նախարարը Դամասկոսում է․ նա հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդին
30.12.2024 | 20:00
Միջազգային բնապահպանական կազմակերպություններն անտեսեցին Արցախում իրավիճակը․ Արշակ Մակիչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2024 | 19:45
ՀՀ ծառայությունների ներմուծման և արտահանման ներկան կամ ինչպես չհայտնվել «կոտրած տաշտակի առաջ»
30.12.2024 | 19:30
Factor TV-ի գործոնը 2024-ին. ուշագրավ դրվագներ մեր աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2024 | 19:14
Աշոտ Մուրադյանն ազատվել է պաշտոնից
30.12.2024 | 19:00
Ե՞րբ կստորագրվի Երևան-Բաքու պայմանագիրը․ խաղաղության փնտրտուք պատերազմից 4 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2024 | 18:45
Էջմիածնում կասեցվել է ոգելից խմիչքների ապօրինի երկարամյա արտադրություն
30.12.2024 | 18:35
Այսօրվանից ՀՀ-Իրան սահմանի անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները
30.12.2024 | 18:30
Ալիևը 5-րդ անգամ նախագահ դարձավ, Վրաստանը շեղվեց եվրոպական ուղուց․ 2024-ը՝ տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2024 | 18:19
Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում
30.12.2024 | 18:12
Ապօրինի եղևնի էր հատել. Կապանի համայնքային ոստիկանների բացահայտումը
30.12.2024 | 18:05
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չոյ Սան Մոկին
30.12.2024 | 17:53
Բայդենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 2,5 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթի հատկացման մասին
30.12.2024 | 17:39
ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է պատվաստման նշանակությունը համավարակի հաղթահարման և հանրային առողջության պահպանման համատեքստում, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ պատվաստումների կամ ՊՇՌ հետազոտության իրավական կարգավորումներ նախատեսող՝ ՀՀ Առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանը և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մարդու մի շարք սահմանադրական իրավունքների պաշտպանության, իրավական որոշակիության և համաչափության սկզբունքների տեսանկյունից խնդրահարույց են ներքոնշյալ հիմնավորումներով. տեղեկացնում են ՀՔԱՎ գրասենյակից:

Այսպես՝ Հրամանով պարտադիր պատվաստման անուղղակի իրավական կարգավորում է նախատեսվում, մինչդեռ պատվաստման հնարավոր բացասական հետևանքների դեպքում հստակ չեն առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմները։

Սրա վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նկատելով․ «առողջությանը պատճառված վնասի դեպքում փոխհատուցման առկայությունը իսկապես կարևոր է պարտադիր պատվաստման համակարգի ընդհանուր գնահատման համար»։

ԵԽ խորհրդարանական վեհաժողովն էլ, բացի փոխհատուցման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունից, անհրաժեշտ է համարել նաև, որ քաղաքացիները հստակ տեղեկացված լինեն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և որ ոչ ոք չի կարող ենթարկվել ճնշումների՝ չպատվաստվելու համար։

Նախարարի հրամանը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Պատվաստումը, ինչպես ցանկացած այլ բժշկական միջամտություն, ենթադրում է անձնական կյանքի միջամտություն, որը պետք է հիմնված լինի անձի ազատ և տեղեկացված համաձայնության հիման վրա։ Այս համատեքստում ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է սահմանվի բացառապես օրենքով, որն էլ հնարավորություն կտա գործարկելու մյուս, այդ թվում՝ փոխհատուցման մեխանիզմները։

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշմամբ  վերահաստատել է այն իրավական դիրքորոշումը, որ «որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով»։

Իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էլ ՀՀ օրենսդրական գործընթացի գնահատման համատեքստում դեռևս 2014-ին արձանագրել է, որ ենթաօրենսդրությունը, տվյալ դեպքում՝ Նախարարի հրամանը, պետք է մնա «բացառապես օրենքով նախատեսվածի շրջանակներում» և ուստի՝ չպետք է պարունակի ֆիզիկական անձանց իրավունքների լրացուցիչ սահմանափակումներ կամ լրացուցիչ պարտականություններ։

Այսպիսով՝ Առողջապահության նախարարը չուներ իր կողմից կայացվող իրավական ակտում այնպիսի սահմանափակումներ նախատեսելու լիազորություն, ինչպիսիք կարող էին սահմանվել բացառապես օրենքով։ Նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ Նախարարը իրացրել է օրենսդիր մարմնի գործառույթը, ինչը հակասահմանադրական է։

Նման սահմանափակումներ չեն կարող մտցվել ոչ Նախարարի հրամանով, ոչ էլ, առավել ևս, առանձին հայտարարություններով։

Այս համատեքստում մտահոգիչ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարությունը, որում վարչապետը բառացիորեն նշում է․ «Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի»։

Ստիպողաբար պատվաստումների այս մոտեցումը բացարձակ անհամարժեք է հանրահռչակվող նպատակներին, ինչպիսին է պատվաստումների՝ հանրային առողջապահության և համավարակին դիմագրավելու հարցում ունեցած նշանակությունը։

Նշենք նաև, որ պատվաստման կամ առնվազն 14-օրյա պարբերականությամբ թեստավորման  պահանջի չկատարման դեպքում կանխատեսելի չէ դրա հետևանքը, քանի որ որևէ այլ իրավական ակտում հետևանքներն ամրագրող կարգավորումներ չեն նախատեսվել։ Հրամանով նախատեսվող սահմանափակումները համաչափ չեն ինչպես ներպետական և միջազգային օրենսդրության, այնպես էլ մարդու իրավունքների համատեքստում։ Պատվաստման արդյունավետության մասին ապացույցներով հիմնավորված իրազեկում չի իրականացվում։

Բացի դրանից՝ ինքնին անհասկանալի է, թե ինչ հիմքով է սահմանափակում նախատեսվել «աշխատակիցների» կատեգորիայի նկատմամբ, քանի որ պատվաստումների ենթադրյալ նպատակը հանրային առողջության պաշտպանությունն է, իսկ համավարակը, բնականաբար, չի տարածվում միայն աշխատակիցների միջոցով։ Հարկ է նկատել, որ Նախագծով պատվաստման անուղղակի հարկադրանքից սահմանվող վերապահումները՝ որոշ պաշտոններ զբաղեցնող անձանց հարցում, խտրական մոտեցում է։ Անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի պաշտոնի տեսակը համաճարակաբանական որևէ միջոցառման և պետության առողջապահական քաղաքականության հետ։

Ընդհանուր առմամբ հիմնավորված և փաստարկված չէ, թե ինչպես են Հրամանում նախատեսված սահմանափակումները լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը։

Անհասկանալի է նաև ՊՇՌ թեստավորման հենց 14-օրյա պարբերականություն սահմանելը, երբ ենթադրվում է, որ անձը կարող է վարակիչ լինել նաև ՊՇՌ թեստավորումից հետո 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդաբար բոլոր օրերին։ Բացի դրանից՝ խնդրահարույց է ՊՇՌ թեստավորման՝ անձի դրամական միջոցների հաշվին իրականացնելը։  Վերջինիս կիրառումը հատկապես խնդրահարույց է նվազագույն աշխատավարձ ստացող կամ ցածր եկամուտ ունեցող աշխատողների համար, երբ ամսական երկու անգամ թեստավորման արժեքը աշխատավարձի զգալի մասն է կազմում։ Կարևոր է արձանագրել, որ աշխատավարձի հաշվին նման պահանջների կատարումը սեփականությունը, տվյալ դեպքում աշխատավարձը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքի սահմանափակում է: Նկատենք նաև, որ աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: Օրենքով պետք է սահմանվեն նաև աշխատանքից ազատման հիմքերը։

Այսպիսով՝ չնայած նրան, որ պատվաստումը կարևոր նշանակություն ունի համավարակին հակազդելու և հանրային առողջապահության իմաստով, բայց նախատեսված սահմանափակումները անհրաժեշտ և համաչափ չեն հետապնդվող նպատակին, խնդրահարույց են մարդու իրավունքների տեսանկյունից։

Հաշվի առնելով իրավական ակտի էական ազդեցությունը հանրային առողջապահական ոլորտում, այն  առնվազն պետք է հանրային քննարկման դրվեր, ինչը ևս չի արվել։

Այս և ամբողջական առաջարկում ներկայացված մյուս հիմնավորումներով ՀՔԱՎ-ն առաջարկում է․

  1. անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը։
  2. հետ կանչել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
  3. կարգավորումները սահմանել օրենքով։