«Մենք պետք է մեռնենք»․ կինը չի հասկանում, թե ամուսինն ինչու է փորձել սպանել իրեն

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Հոկտեմբերի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռ․Ն․-ի գործով դատաքննությունը, որը մեղադրվում է կնոջ դեմ իրականացրած մահափորձի համար։ Մահափորձը տեղի է ունեցել տանը՝ խոհանոցում․ ամուսինն անսպասելի թիկունքից մոտեցել է կնոջը, դանակը պարզել կոկորդին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել։ Երկու անչափահաս երեխաները տանն են եղել, հենց նրանց շնորհիվ է հնարավոր եղել փրկել մոր կյանքը։ Կնոջ՝ Ս․Ն․-ի մարմնի վրա առնվազն 13 կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել հիվանդանոցում։ Նրա կյանքը հնարավոր է եղել փրկել, սակայն դեպքից ավելի քան 7 ամիս անց նա դեռևս առողջական խնդիրներ ունի, դժվարությամբ է քայլում։

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին տուժողն ու նրա անչափահաս երեխաները։ Կինն արդեն դահլիճում էր, երբ կալանավորված ամուսնուն բերեցին նիստերի դահլիճ։

«Մարդասպա՛ն, խի՞ փչացրեցիր կյանքս»,- տուժողն անմիջապես հուզվեց ամուսնուն տեսնելիս։

Ամբողջ դատական նիստի ընթացքում կինը հռետորական հարց էր բարձրացնում, թե ինչո՞ւ է ամուսինը նման արարք կատարել։ Թեև կատարվածն ընտանեկան բռնություն է, սակայն, ի տարբերություն բազմաթիվ այլ դեպքերի, ֆիզիկական բռնությունն այս ընտանիքում պարբերական չի եղել, կնոջ նկատմամբ այն եղել է առաջին անգամ։

Դատարանում տված ցուցմունքում տուժողը նշեց, որ 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում ինքն անգամ չէր կարող պատկերացնել, որ ամուսինը երբևէ նման վարք կդրսևորի։ Ս․Ն․-ն ամուսնուն նկարագրեց որպես հանգիստ, խաղաղ մարդու, որը մշտապես խուսափել է կռիվներից։ Կնոջ հետագա ցուցմունքներից, սակայն, պարզ դարձավ, որ ամուսինն ավելորդ խանդի դրսևորումներ է ունեցել․ «Օրինակ՝ իր ընկերոջը կարող էի բարևել, ընկերն ասեր՝ «բարև Ս․ ջան», ինքը հարցներ՝ էդ ինչի՞ «ջան» ասեց քեզ»։

Կնոջ ցուցմունքից պարզ դարձավ նաև, որ ամուսինը որոշակի վերահսկողական վարքագիծ է դրսևորել իր նկատմամբ, որը, սակայն, լուրջ վեճերի առիթ չի դարձել։ «Ասել ա՝ էս մի շորը մի հագի, փորձել եմ չհագնել, որ իր սրտով լինի։ Ինչ ասել ա, արել եմ, եթե ես մի քիչ լեզվիս տայի, գուցե վեճ լիներ․․․»,- պատմեց Ս․Ն․-ն։

Նա նաև մանրամասն նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել մահափորձը։ 2021 թվականի փետրվարի 2-ի կեսօրին ամուսինը, կինը և երկու անչափահաս երեխաները տանն են եղել։ Ռ․Ն․-ն կնոջից գլխացավի դեղ է խնդրել։ Ս․Ն․-ն գնացել է խոհանոց, որ դեղ տա ամուսնուն։ Դեղը տալուց վայրկյաններ անց ամուսինը դանակը սեղմել է կնոջ կոկորդին, ապա հարվածներ հասցրել թիկունքից։

«Մենք պետք է մեռնենք»,- ամուսնու խոսքերն է հիշում կինը ու չի հասկանում, թե ինչն է նրան ստիպել այդ քայլին գնալ։

Դատավոր Մարինե Մելքոնյանը տուժողին հարցրեց՝ արդյո՞ք ամուսինը որևէ կրոնական խմբի անդամ է եղել։ «Որևէ աղանդավորական խմբակ հաճախո՞ւմ էր»,- հարցն այսպես ձևակերպեց դատավորը։ Պատասխանը բացասական էր։

Դատարան վկայակոչվել էին նաև անչափահաս երեխաները։ Նշենք, որ մեղադրող դատախազն ու տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը միջնորդել էին երեխաներին հարցաքննել հոր բացակայության պայմաններում, քանի որ փոքրիկները նրա դեմ են ցուցմունք տալու և, գուցե, կաշկանդվեն հոր ներկայությունից։ Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն առարկեց՝ նշելով, որ հոր և երեխաների նախաքննական ցուցմունքներում հակասություններ չեն եղել, բացի այդ՝ դա կալանքի տակ գտնվող ամբաստանյալի համար երեխաներին տեսնելու բացառիկ հնարավորություն է։ Դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարեց միջնորդությունը և երեխաներին հարցաքննեցին հոր բացակայությամբ։

Դատավորը պարզաբանեց, որ նախաքննության ընթացքում երեխաները հարցաքննվել են, սակայն հարցաքննությունը չի տեսաձայնագրվել, ուստի իրենք պարտավոր էին վկայակոչել անչափահասներին, սակայն եթե նրանք չցանկանան խոսել, ոչ ոք չի հարկադրի։ 8-ամյա տղան դատարանում ասաց, որ չի ուզում ցուցմունք տալ, իսկ 10-ամյա տղան ցանկացավ պատմել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը․ երեխաները լսել են, որ մայրն օգնություն է կանչում խոհանոցից, մոտեցել են, տեսել են մորը հատակին ընկած, իսկ հորը՝ ծնկած նրա մոտ։ Տղայի խոսքով՝ հայրն այդ պահին կնոջն ասել է՝ «Կներե՛ս»։ Երեխաները զանգել են պապիկին, ապա օգնության են կանչել հարևանին։ Հարցին՝ ինչպե՞ս կբնութագրի հորը, երեխան պատասխանեց․ «Ինքը շատ սառը մարդ էր»։ Ապա նշեց, որ այդ դեպքից հետո էլ չի ցանկանում հորը տեսնել։

Նշենք, որ ամբաստանյալի մեղսունակությունն ապացուցված է փորձաքննությամբ։ Նրան հարցաքննելու են հաջորդ դատական նիստին։

Արման Ղարիբյան