Ո՞վ է վատնել բանակի փողերը․ հետաքննե՛լ․ հարստացել են՝ տյունինգ արած մեքենա էին քշում, գեներալներին՝ շքեղ առանձնատուն․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է

-Պարո՛ն Նավասարդյան, ապշեցնող մի նորություն կա ԱԱԾ-ն հայտարարում է, որ բացահայտել է ՊՆ-ին ժամկետանց զենքի մատակարարման հանցադեպ, որով պետությանը հասցվել է 47 միլիոն դոլարի վնաս։ Ձերբակալված են Դավիթ Տոնոյանն ու Դավթի Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», որի ընկերությունը զենք է մատակարարել ՊՆ-ին։ Ըստ ԱԱԾ-ի տեղեկության՝ հրթիռները 44-օրյա պատերազմում հնարավոր չի եղել կիրառել, մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն օգտագործվել և դուրս են  հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել։ Ինչի՞ մասին է Ձեզ հուշում այս պատմությունը։

-Եթե շատ հեռվից սկսենք, ապա կարծում եմ՝ ՀՀ-ում 1990-ականների վերջից սխալ և նույնիսկ վտանգավոր միտում է սկսվել, որ մենք կարող ենք լրիվ ապավինել ՌԴ-ին՝ անվտանգության առումով, և դա նշանակում է, որ այն ռեսուրսները, որ ունենք և պետք է ստեղծենք պաշտպանվելու համար, կարելի է մսխել, օգտագործել սեփական շահերի համար։ Եվ կարելի է ասել՝ տասնյակ տարիների ընթացքում այն միջոցները, որ տրամադրվում էին պաշտպանունակության վրա ծախսելու նպատակով, օգտագործում էին սեփական հարստացման համար։ Այս երևույթին բոլորս ենք ծանոթ, աչքերիս առաջ է, մենք տեսել ենք՝ ինչպես են ավտոմեքենաներով շրջում Երևանում կամ հանրապետության ճանապարհներով՝ ամենանորաձև «տյունինգ» արած, ՊՆ-ի համարներով, որը բացարձակապես կապ չունի պաշտպանունակության հետ և մեծ ծախսերի հետ էր կապված։

-Այդպիսով՝ նաև վարկաբեկե՞լ են բանակը։

-Այո՛, էլ չեմ խոսում առանձնատների մասին, որ ժողովուրդը գիտեր անվանապես՝ որը ում է պատկանում, որ գեներալին կամ սպային։ Եվ քանի որ հասարակության այս կամ այն մասը բանակի հետ կապված է, որդիներն են ծառայում այնտեղ և այլն, շատ լավ գիտեին՝ ինչպիսի բարքեր ու չարաշահումներ կային։ Այդ առումով այս գործը սենսացիա չէ, մնում է՝ հետաքննությունը պարզի, թե ում թույլտվությամբ է կոնկրետ այս դեպքով տեղի ունեցել գումարների վատնումը, ինչի վրա ես չեմ կասկածում։

-Երբ հերթական անգամ պետության անվտանգությանն ուղղված հանցագործությունն է ի հայտ գալիս, ես հիշում եմ ՀՀ նախկին իշխանությունների և նրանց աջակիցների քննադատություններն առ քաղհասարակություն, թե՝ «բանակի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ», կոռուպցիայի և թալանի մասին չի կարելի բարձր խոսել։ Սա ի՞նչ երևույթ է բացահայտում, ո՞վ պետք է, ի վերջո, պատասխան տա դրա համար։

-Մենք պետք է հասկանանք, որ անկախացած Հայաստանում բանակի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվել է Ղարաբաղի պատերազմի արդյունքում։ Ես միտումնավոր չեմ ասում «Առաջին պատերազմի», որովհետև համարում եմ՝ պատերազմն ինչ սկսվել է, չի էլ վերջացել։ Մենք ունենք շարունակվող պատերազմ Ադրբեջանի հետ, և այն կարող է ավելի ակտիվ լինել, կարող են դադարել մարտական գործողությունները, բայց քանի դեռ խնդիրը նույնն է և լուծված չէ, մենք պատերազմի մեջ ենք։

Պատահական չէ՝ եկեղեցին և բանակը կառույցներից ամենամեծ վստահությունն էին վայելում, բոլոր սոցիոլոգիական հարցումներով, համենայն դեպս՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը։ Ինչ-որ տեղ հասկանալի էին այդ հարձակումները քաղաքացիական հասարակության, լրագրողների վրա, որոնք փորձում էին բացահայտել կոռուպցիան։ Պետք է արձանագրել՝ եթե նույնիսկ կոռուպցիայի մասին է խոսքը, բանակի վերաբերյալ ոչ բոլոր տեղեկությունները պետք է հանրայնացնել։ Բայց, երևի, այդ հարձակումներն արդարացված կլինեին, եթե պետությունն ինքը զբաղվեր կոռուպցիոն երևույթների դեմ պայքարով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան