Դավիթ Տոնոյանին կկալանավորե՞ն. ԱԱԾ-ն բանակում բացահայտումներ է սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը զինված ուժերում բացահայտումներ է սկսել: Այսօր ոչ պաշտոնապես հայտնի դարձավ, որ հատուկ ծառայությունը խուզարկություն է իրականացրել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՊՆ նախկին ու ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում: Դավիթ Տոնոյանը, ըստ մամուլի հրապարակումների, ձերբակալվել է: Ազգային անվտանգության ծառայությունը որևէ կերպ չի մեկնաբանում այս տեղեկությունը: Դավիթ Տոնոյանի հեռախոսահամարն անհասանելի էր:

Այս շենքում, որտեղ բնակվում է Տոնոյանը, հարևանները չցանկացան ԱԱԾ-ի իրականացրած խուզարկության վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել:

Տոնոյանի ձերբակալման մասին լուրերը հաջորդեցին ԱԱԾ-ի՝ բանակում կոռուպցիոն սկանդալի բացահայտմանը: Սեպտեմբերի 25-ին հաղորդվեց ԶՈՒ-ում մոտ 4,7 մլն դոլարի չարաշահում բացահայտելու մասին, ինչի հետևանքով ձերբակալվել է նախկին բարձրաստիճան զինվորական:

ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը, որի անունը չի նշվում, 2011 թվականից ՊՆ-ում պահեստավորված 1985-1991 թվականների արտադրության հրթիռները, իր իսկ նախաձեռնությամբ, յուրաքանչյուրը 1.100 դոլարով վաճառել է ՊՆ-ին: Ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ 277 միլիոն 323 հազար 840 դրամ:

«Մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է 4 միլիոն 655 հազար 200 դոլար գումար: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»,- նշված է ԱԱԾ-ի  հաղորդագրությունում:

2011 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Սեյրան Օհանյանը, որն այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է: Օհանյանը Factor TV-ին փոխանցեց, որ հարցաքննվել է քրեական գործի շրջանակում: Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այդ հրթիռների 70 տոկոսը ոչ թե իր պաշտոնավարման տարիներին է գնվել ՊՆ-ի կողմից, այլ հեղափոխությունից հետո՝ Փաշինյանի կառավարման առաջին տարիներին:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ այս հրթիռների քրգործն անմիջական կապ ունի Հայաստանի ԶՈՒ-ի խոշոր մատակարարներից «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ այս տարվա փետրվարի 1-ին ԱԱԾ-ից հայտնել էին, որ Դավիթ Գալստյանն իրեն պատկանող ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կարիքների համար պետք է մատակարարեր 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն, նախատեսված զինատեսակի փոխարեն, խաբեության եղանակով ՊՆ-ին մատակարարվել են 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են ՊՆ-ի կողմից պատվիրված զինատեսակներին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 83 հազար դոլար:

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ օրեր առաջ հանդիպել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ և հավաստիացումներ ստացել, որ բանակում առկա կոռուպցիոն չարաշահումների հետ կապված առաջիկայում ավելի մեծ բացահայտումներ են լինելու:

Ըստ Արման Բաբաջանյանի՝ Զինված ուժերում զինամթերքի ձեռք բերման պահին տեղյակ են եղել, որ այդ զենքերը պիտանելիության հետ կապված խնդիրներ ունեն, բայց, միևնույն է, գնվել են:

Բանակում իրականացված ենթադրյալ թալանի վերաբերյալ մեկ բացահայտում էլ 2020 թվականի մարտի 11-ին արել էր Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Մեկ տարուց էլ ավելի ժամանակ է անցել, բայց այս աղմկահարույց քրգործում էական բացահայտումներ չկան: Մնում է հուսալ, որ ԱԱԾ-ի՝ ժամկետանց հրթիռների ձեռքբերման մասին հաղորդագրությունն անհետևանք չի մնա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան