«Օսիպյանին պետք է աջ ոտից խփենք». շարունակում են հրապարակվել «Սասնա ծռերի» հեռախոսազրույցները

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը, որի ժամանակ դատախազները հրապարակում են ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռերի» հեռախոսազրույցները։

Հեռախոսազրույցների հրապարակված վերծանություններից մեկից պարզ է դառնում, որ ՊՊԾ գնդի ներսում գտնվելու օրերին «Սասնա ծռերից» մեկի հեռախոսահամարը 6-7 հազար դրամով լիցքավորել է «ԳԱԼԱ»-ն։ Հրապարակված հեռախոսազրույցների արձանագրություններից մեկում էլ Արայիկ Խանդոյանը խոսում է սպանված ոստիկանի մասին. «Մուխտառ գյադա էր, ինքն իրա խելքից մեռավ»:

Մեկ այլ խոսակցության մեջ Սմբատ Բարսեղյանն ասում է . «Մի քանի ոստիկան է սպանվել, բայց ժողովուրդը ոտքի չի հելնում»:

Ըստ դատախազի հրապարակած վերծանումների, մեկ այլ հեռախոսազրույցի մեջ էլ Բարսեղյանն ասում է. «Օսիպյանին պետք ա աջ ոտից խփենք, իսկ ժողովուրդը թող զինվի բենզինով»։

Ներսում գտնվող անձանց հետ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել Կարո Եղնուկյանը, նա ճշտել է՝ արդյոք ներսում գտնվող «Սասնա ծռերի» անդամների մեջ թունավորվածներ կան, թե ոչ: Ներսում գտնվողներն ասել են, որ իրենց մեջ կա մարդ, որն իրեն վատ է զգում, բայց թունավորման դեպքեր չեն գրանցվել: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ էլ Կարո Եղնուկյանին Անդրիաս անունով մեկն առաջարկել է պատանդներին ականապատել և միասին փորձել դուրս գալ գնդի տարածքից: Կարո Եղնուկյանը, սակայն, դեմ է եղել նման քայլի:

Դատախազները շարունակում են ընթերցել արձանագրությունները, որոնց կհաջորդեն ամբաստանյալների հայտարարությունները: