Սեֆիլյանի դատավճիռը մեսիջ էր ուղղված յուրաքանչյուր ազատամիտ քաղաքացու, որ եթե ընդվզեք՝ իշխանությունը երկարատև ազատազրկմամբ ձեզ կլռեցնի. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդվզել պետք է հանուն մեր երկրում արդարադատության հաստատման: Մեր արդարադատության համար սև օր պիտի հիշվի մարտի 20-ը՝ Ժիրայր Սեֆիլյանի դատական ակտով. հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

 

Ապա խոսելով Ժիրայր Սեֆիլյանի դատավճռից, նկատեց. «Այն զուտ իրավաբանական առումով, որևէ գնահատականի արժանի չէ, որովհետև չի բխում իրավունքից և արդարադատությունից: Քաղաքական իշխանության համար դա, բնականաբար, հաջողված դատական ակտ էր, իսկ հետապնդվող անձի համար, արդարադատություն չէր, այլ քաղաքական հետապնդում, ու դա միանշանակ է: Մեր արդարադատությունը մի կողմ ենք թողել ու արդարադատության մարմինն օգտագործում ենք քաղաքական հարցեր լուծելու համար, սա ամենավտանգավորն է, ու այդ վտանգն ուղղվածն է ազատ մտածող յուրաքանչյուր քաղաքացու:  Տեսեք, ես չեմ խոսում իրավապաշտպանների, ակտիվ գործունեություն ծավալող անձանց մասին, այլ առհասարակ Հայաստանի յուրաքանչյուր ազատամիտ անձի մասին, որն ստացավ անուղղակի այն նամակը կամ մեսիջը, որ եթե մեր իշխանության դեմ դուք կփորձեք բարձրաձայնել, հրապարակային ելույթներ ունենալ, խնդիրները վեր հանել, ապա քաղաքական իշխանությունը լուծման ձևերը գիտի, դատարանը կօգտագործի այդ նպատակով ու շատ երկարատև ազատազրկումով ձեզ կլռեցնի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: