5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս՝ մեկ շաբաթում

Լուրեր

12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
Բոլորը

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 23 իրավախախտում, 31-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.560.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.045.410 ՀՀ դրամ:  
Մասնավորապես` 

    Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 2.150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (11 բոխի, 2 կաղնի) հաշվարկվել է 394.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.2 խմ փայտանյութ)՝ 7.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (7 հաճարենի, 7 բոխի, 14 կաղնի) հաշվարկվել է 3.793.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 61.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բոխի, 1 կաղնի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 67.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի  վարչական տուգանք, ընդամենը՝ 250.000 ՀՀ դրամ։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 2 դեպքով հաշվարկվել է 721.260 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքով նշանակվել է 800.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:
Գեղարքունիք՝ ձկան և խեցգետնի ապօրինի որսի 3 դեպք (առգրավվել է 112 հատ՝ 15.6 կգ կարաս տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի թիվ 1 Հեքիաթ մանկապարտեզ, 136 հատ՝ 2 կգ խեցգետին բաց է թողնվել Սևանա լիճ, 31 հատ՝ 15 կգ սիգ տեսակի ձուկ հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, 24 հատ՝ 10,5 կգ սիգ տեսակի ձուկ հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ)։ 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք․    
Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխում, նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,
Լոռի՝ հողի օգտագործման կարգի խախտում և առանց թույլտվության արտադրական թափոնների տեղադրում,  նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,
 հողի օգտագործման կարգի խախտում, նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: 
Վայոց Ձոր՝ հրաբխային խարամի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում․
Երևան՝ 3 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։
Շիրակ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 749.040 ՀՀ դրամ: