«Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»․ հրապարակվում են Պավել Մանուկյանի և մյուսների հեռախոսազրույցները

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանում հրապարակվում են «Սասնա ծռերի» գործով ՊՊԾ գնդից արված հեռախոսազրույցների վերծանությունները։ Մեղադրողն ընթերցեց հատվածը, թե ինչպես է Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարում տարբեր մարդկանց, հորդորում դուրս գալ փողոց:

«Սաղին հանեք, հեղափոխությունը սկսված ա։ Ժողովրդին մոբիլիզացրեք, հանեք փողոց։ Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, ինչքան ծանոթ ունեք, տեղեկացրեք, թող դուրս գան փողոց»,- ասվում է հրապարակված հեռախոսազրույցի արձանագրությունում։

Ձայնագրության մյուս հատվածում Պավել Մանուկյանի հեռախոսազրույցներն էին, որոնցում շոշափվում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի անունները։

«Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ըստ դատախազի հրապարակած արձանագրության՝ իր զրուցակցին հեռախոսազրույցում ասել է Պավել Մանուկյանը։

Հեռախոսազրույցների արձանագրությունների հրապարակումից հետո Պավել Մանուկյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, սակայն ինչպես նիստի սկզբում, այնպես էլ հիմա, դատավորը չթույլատրեց՝ ասելով, որ հայատարարությունները կարվեն նիստի ավարտին։

Լիլիթ Շաբոյան