«Սասնա ծռերի» տասն անդամների գործով դատական նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում

Լուրեր

12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստըէ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող «Սասնա ծռերի» տասն անդամների գործով դատական նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում:

Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանը ցանկանում էին հայտարարություն անել, դատավորը, սակայն, թույլ չտվեց՝ ասելով, որ հայտարարությունները կհնչեն վերջում, մեղադրողի կողմից գրավոր ապացույցների հրապարակումից հետո միայն:

«Մանուկյան, մի աղմկեք, Բարսեղյան անցնե՞մ սանկցիաների: Կողմերը պարտավոր են հարգալից վերաբերմունք դրսևորել, հակառակ պարագայում կանցնեմ դատական սանկցիայի կիրառման»,- սպառնաց դատավորը:

Պավել Մանուկյանը շարունակում էր տեղից գոռգոռալ և ձայնի իրավունք էր պահանջում, Արայիկ Խանդոյանն էլ դատավորին ասաց, որ իրենց խաբում են ու իրեն անցած նիստի ավարտին թույլ չեն տվել հայտարարություն անել. «Հելաք փախաք սաղդ»:

Դատավորը կրկին հորդորեց հարգալից խոսել, ևս մեկ անգամ սանկցիաների կիրառման անցնելու նախազգուշացում տվեց, որից հետո արդեն մեղադրողը սկսեց ընթերցել ապացույցները:

Հավելենք, որ այսօրվա նիստին լրացել է Գագիկ Եղիազարյանի սակցիայի ժամկետը, նա նիստերի դահլիճում է ու արդեն հասցրեց դատարանի կողմից նկատողություն ստանալ տեղից խոսելու համար:

Լիլիթ Շաբոյան