Արմեն Գևորգյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայց է ներկայացրել դատարան

Լուրեր

27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցի պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ օգոստոսի 25-ին խորհրդարանում արած այն հայտարարությունն է, թե ինչպես է ստացվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, 100 մլն դոլար կարողություն ունի:

«Պարոն Գևորգյա՛ն, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք։ Բիզնես չի արել, մի քանի հարյուր միլիոն դոլարի տեր է։ Մեկդ չի հարցնում՝ որտեղի՞ց իրեն դա։ Միայն Կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի։ Չորս եղբայրներով, իմ ծնողի հետ, տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Ինձանից խելացի՞ մարդ է, ուժե՞ղ տղա է»,- իր ելույթում ասել էր Սուքիասյանը։

Գևորգյանը պատգամավորի այս արտահայտությունները որակեց սուտ և զրտարտիչ, հայտարարելով, որ դրանք իրավական գնահատական են ստանալու։ Այսօր գործն արդեն դատարանում է․ Գևորգյանը պահանջում է հերքել տեղեկությունները, որոնք, ըստ հայցվորի, արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը: Այս պահին դեռևս անհայտ է, թե որ դատավորը կքննի հայցը։

Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանն այս պահին մեղադրվում է գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար:

 

Ռոզա Վարդանյան