Էրդողանը փորձում է ազդել Գերմանիայում ընտրությունների արդյունքների վրա․ DW-ն ներկայացնում է թուրքական սխեման

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը ձգտում է շեղել թուրքական ծագմամբ գերմանացի ընտրողներին Գերմանիայում իրենց «ենթադրյալ թշնամիներին» ընտրելուց և ուղղորդում քվեարկել փոքր կուսակցությունների օգտին, որոնք նշանակալի աջակցություն չունեն։ Գերմանիայի հիմնական քաղաքական կուսակցությունները կազմված են գործիչներից, որոնց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու իշխող կուսակցությունը համարում են իրենց թշնամիները։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի խմբագիր Էլլմաս Թոփչուն։

Ըստ նրա՝ Գերմանիայում սպասվող ընտրություններին ընդառաջ, թուրք-գերմանական համացանցային ֆորումներում, սոցիալական ցանցերում խորհուրդներ են տարածվում քվեարկության վերաբերյալ։ Դրանցից շատերում պարզապես կոչ են անում բոյկոտել ընտրությունները, ոմանք էլ տեսակետ են տարածում, որ չպետք է քվեարկել Քրիստոնեադեմոկրատական ու Քրիստոնեասոցիալական կուսակցությունների օգտին՝ իսլամի նկատմամբ նրանց քաղաքականության պատճառով։ Գերմանացի-թուրք ընտրողներին խորհուրդ է տրվում նաև չքվեարկել Սոցիալդեմոկրատական կուսակցության օգտին, քանի որ նրանք համակրում են թուրքական ընդդիմությանը, գյուլենականներին։ Անցանկալիների ցանկում են հայտնվել նաև «Կանաչների» և «Ձախերի» կուսակցությունները։

Նման տեսակետներ էին արտահայտվել նաև 2017թ-ի դաշնային ընտրություններից առաջ։ Այն ժամանակ Էրդողանն անձամբ էր կոչ արել չքվեարկել վերոնշյալ կուսակցությունների օգտին՝ ասելով, որ նրանք Թուրքիայի թշնամիներն են։ Այդ ժամանակ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության համակիրները ձևավորել էին «Գերմանացի դեմոկրատների դաշինքը»։ Այժմ թուրքական ծագմամբ որևէ քաղաքական ուժ չի մասնակցում ընտրություններին, սակայն Թուրքիայի իշխող կուսակցության լոբբին փորձում է միջամտել դրանց։

Նրանց թիրախը հիմնականում Թոդենհոֆերի թիմն է՝ «Արդարություն կուսակցությունը», որը ստեղծել է Քրիստոնեդեմոկրատական կուսակցության նախկին անդամ Յուրգեն Թոդենհոֆերը։ 80-ամյա գործչին աջակցում են թուրքական արմատներով շատ երիտասարդներ։ Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքը, պարբերաբար անդրադառնալով Գերմանայի դաշնային ընտրություններին, միայն Թոդենհոֆերի թիմին է ներկայացնում դրական լույսի ներքո։

Բացի այդ, Թոդենհոֆերը գտել է բավականին ազդեցիկ աջակցի՝ թուրքական ծագմամբ գերմանացի հայտնի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլին։ Այդուհանդերձ, փորձագետները նշում են, որ բոլորը գիտեն՝ Թոդենհոֆերը իրական հնարավորություն չունի ընտրություններում։ Սակայն, ըստ հոդվածագրի, թուրքական իշխող կուսակցության լոբբին տարիներ շարունակ փորձում է փոքր կուսակցությունների միջոցով ազդեցության երկարաժամկետ ռազմավարություն կենսագործել, իսկ ներկա ընտրություններում հիմնական նպատակը «Թուրքիայի թշնամիների»՝ հատկապես «Կանաչների» ու «Ձախերի» ընտրությունը կանխելն է։

 

Էմմա Չոբանյան