Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամի մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ֆրանսիայի՝ ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերությունների ճգնաժամը խիստ կազդի ՆԱՏՕ-ի նոր ստրատեգիական հայեցակարգի վրա, սակայն չի հանգեցի Ատլանտյան միությունից հեռացման․ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան իվ լե Դրիանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՆԱՏՕ-ն հայեցակարգերի քննարկում է նախաձեռնել նախագահի խնդրանքով։ Կազմակերպության հաջորդ գագաթնաժողովին Մադրիդում աշխատանքներ կտարվեն նոր ստրատեգիական հայեցակարգերի ուղղությամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ, կազդի այդ ամենի վրա»,-նախարարին է մեջբերում մամուլը։

Դրանն ավելի վաղ ասել էր, որ Փարիզը պարզաբանումներ է ակնկալում ինչպես Ավստրալիայի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից։ Նա հավելել էր, որ Ավստրալիայի կողմից պայմանագրի խզումը կհանգեցնի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ճգնաժամի։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան պայմանավորվել են պաշտպանական և անվտանգության հարցերում սերտ գործընկերության մասին, որի շրջանակներում Ավստրալիան պատմության մեջ առաջին անգամ միջուկային էներգիայով սուզանավեր կկառուցի։ Կանբերան նաև հայտնել էր ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի պայմանագրից դուրս գալու մասին: