Ավստրալիան կասկածի տակ է դրել ոչ միայն Փարիզի, այլև ամբողջ Եվրոպայի վստահությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Լուրեր

11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
Բոլորը

Ֆրանսիայի հետ խզելով սուզանավերի վերաբերյալ պայմանագիրը՝ Ավստրալիան կասկածի տակ է դրել ոչ միայն Փարիզի, այլեւ ամբողջ Եվրոպայի վստահությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Կլեման Բոնը:

Նախօրեին ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտնել էր, որ ԱՄՆ-ում և Ավստրալիայում դեսպաններին հետ են կանչել խորհրդակցությունների համար։ Դրանից հետո ԱՄՆ-ում նշել են, որ վարչակազմը սերտ կապ է պահպանում ֆրանսիական իշխանությունների հետ և մտադիր է առաջիկա օրերը նվիրել տարաձայնությունների կարգավորմանը:

«Ես չգիտեմ, թե ինչպես մենք այժմ կարող ենք վստահել մեր ավստրալացի գործընկերներին։ Եվ դա քայլ չէր Ֆրանսիայի դեմ, Դա Եվրոպայի նկատմամբ վստահության կորուստ է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Բոնը France 24-ի եթերում։

Կանբերայի հետ կապված միջադեպից հետո Եվրոպան պետք է ուժեղացնի իր ռազմավարական ինքնավարությունը և պաշտպանությունը, նշել է նա:

Նրա խոսքով ՝ այժմ եվրոպական երկրները պետք է գործողությունների անցնեն։

Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել են պաշտպանության և անվտանգության ոլորտում AUKUS-ի նոր գործընկերության ստեղծման մասին: Կանբերան նաև հայտնել է ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի պայմանագրից դուրս գալու մասին:

56 մլրդ եվրո-ի համաձայնագիրը, որը կոչվում էր «դարի պայմանագիր», նախատեսում էր Barracuda դասի 12 հարվածային սուզանավերի արտադրություն: Լե Դրիանը Ավստրալիայի որոշումը «թիկունքից հարված» է անվանել։

Փարիզը պարզաբանումներ է ակնկալում ինչպես Ավստրալիայի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից։