Ավստրալիան միջուկային սուզանավեր կկառուցի Չինաստանին հակազդելու համար․ Բրիտանիան և ԱՄՆ-ն կօգնեն նրան

Լուրեր

11.11.2026 | 17:35
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
Բոլորը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան պայմանավորվել են պաշտպանական և անվտանգության հարցերում սերտ գործընկերության մասին, որի շրջանակներում Ավստրալիան պատմության մեջ առաջին անգամ միջուկային էներգիայով սուզանավեր կկառուցի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սակայն այն նախկինի նման միջուկային զենք չի ունենա։ Ավստրալիան ու նրա դաշնակիցներն անհանգստացած են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ռազմական ներկայության աճով։

AUKUS-ի երկրների (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ) գործընկերության շրջանակներում Ավստրալիան իր դաշնակիցներից կստանա միջուկային սուզանավերի կառուցման տեխնոլոգիաներ և կդառնա աշխարհում միայն 7-րդ երկիրը, որն ունի նման նավատորմ:

Նաև երեք երկրները մտադիր են սերտորեն համագործակցել կիբերոլորտում, քվանտային տեխնոլոգիաներում և արհեստական բանականության ոլորտում:

Ըստ վերլուծաբանների՝ սա վերջին տասնամյակների ընթացքում երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ամենամեծ ծրագիրն է:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը պայմանագրի մասնակիցներին մեղադրել է «սառը պատերազմի մտածելակերպի և գաղափարական նախապաշարմունքների» մեջ:

Տաթև Ֆռանգյան