Ֆրանսիան հետ է կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիան որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին AUKUS նոր պաշտպանական գործընկերության ստեղծման պատճառով: Iz.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 17-ին:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը սերտ կապ է պահպանում Ֆրանսիայի իշխանությունների հետ Վաշինգտոնից դեսպանին հետ կանչելու Փարիզի որոշումից հետո և մտադիր է առաջիկա օրերին նվիրել տարաձայնությունների կարգավորմանը:

Ավելի վաղ Ավստրալիան Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ պաշտպանական և անվտանգության ոլորտում գործընկերություն է կնքել և հայտարարել ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու մասին: 56 մլրդ եվրոյի համաձայնագիրը, որը կոչվում էր «դարի պայմանագիր», նախատեսում էր Barracuda դասի 12 հարվածային սուզանավերի արտադրություն: Լե Դրիանը Ավստրալիայի որոշումը «թիկունքից հարված» է անվանել։

Փարիզը պարզաբանումներ է ակնկալում ինչպես Ավստրալիայի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից։