Էմանուել Մակրոնը հայտնել է «Մեծ Սահարայի իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին

Լուրեր

01.05.2024 | 14:42
Սևանա լճից դուրս են բերվել 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց․ ՇՄՆ
01.05.2024 | 14:33
Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի քննարկումը զանգվածային ծեծկռտուք է հրահրել
01.05.2024 | 14:23
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
01.05.2024 | 14:16
Բաքվի դեմ ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների ցուցակում է Ադրբեջանի ԳՇ պետը
01.05.2024 | 14:05
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
01.05.2024 | 13:53
Էրդողանի կուսակցության խոսնակը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է
01.05.2024 | 13:45
Նավթի գները նվազել են
01.05.2024 | 13:33
«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ
01.05.2024 | 13:22
Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 անձ է բերման ենթարկվել
01.05.2024 | 13:10
Մայիսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր
01.05.2024 | 13:04
Կառավարության շենքից ՀՀ դրոշը հանվել էր, հետո տեղադրվել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.05.2024 | 12:59
Տոկաևը՝ Ալմաթիում ՀՀ-Ադրբեջան հանդիպման մասին
01.05.2024 | 12:48
Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե Բաքուն «առանց խտրականության պաշտպանում է բոլոր կրոնական վայրերը»
01.05.2024 | 12:39
Իսրայելը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների համար. WSJ
01.05.2024 | 12:32
Շնորհավո՜ր Աշխատանքի օրը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Բոլորը

Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Մեծ Սահարայի իսլամական պետություն» (ISBS) ջիհադիստական խմաբավորման պարագլխին։ Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուին չեզոքացվել է ֆրանսիական զորքերի կողմից։ Այս մասին իր թվիթթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Dpa գործակալությունը պարզաբանում է, որ ֆրանսիացի զինվորականների տերմինաբանությամբ այս արտահայտությունը նշանակում է, որ հակառակորդը շարքից դուրս է բերվել կամ սպանվել է։

«Սա ևս մեկ մեծ հաջողություն է Սահելում ահաբեկչական խմբավորումների դեմ մեր պայքարում», – ընդգծել է Մակրոնը:

Հավելենք, որ ISBS- ին են վերագրվում Մալիի, Նիգերի և Բուրկինա Ֆասոյի միջև ընկած շրջանում տեղի ունեցած հարձակումների մեծ մասը: Վերջին շրջանում այս ու այլ ահաբեկչական խմբավորումների գրոհայինների հարձակումները հաճախակիացել են տարածաշրջանի խաղաղ բնակչության վրա:

2014 թվականին Ֆրանսիան այս տարածաշրջանում սկսել է  «Բարխան» հակաահաբեկչական գործողությունը: Այդ առաքելությանն աջակցում է «Սախելի հնգյակ» (G5) տարածաշրջանային կառույցը։

Ներկայումս Սահելի շրջանում տեղակայված է 5100 ֆրանսիացի զինվոր, սակայն մինչև 2022 թվականի սկիզբը նախատեսվում է նրանց թիվը կրճատել մոտ կեսով և ավարտել ռազմական առաքելությունը:

 

Տաթև Ֆռանգյան