Կառավարության շենքից ՀՀ դրոշը հանվել էր, հետո տեղադրվել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Բոլորը

Այսօր առավոտյան լրատվամիջոցները ֆիքսել էին, որ Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը հանված է։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ սովորական տեխնիկական ընթացիկ աշխատանք է, դրոշը հանվել է փոխարինվելու նպատակով։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէ այդ ընթացքում այլ դրոշ տեղադրել, Խաչատրյանն արձագանքեց․ «Այդպես էլ արվում է, Ձեզ ի՞նչ է թվում՝ դա հինգ րոպեի աշխատա՞նք է։ Դուք տեսե՞լ եք ձողի բարձրությունը, կարվում է այդ դրոշը, որպեսզի չընկնի»։

Factor.am-ն ավելի ուշ արձանագրել է, որ ՀՀ դրոշն արդեն իսկ տեղադրվել է Կառավարության շենքի վրա։

Մանյա Պողոսյան