Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի քննարկումը զանգվածային ծեծկռտուք է հրահրել

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի մեկնարկից առաջ, որի ընթացքում պետք է քննարկվեր «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, ծեծկռտուք է սկսվել ընդդիմության և իշխող մեծամասնության ներկայացուցիչների միջև, հայտնում է News Georgia-ն։

«Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի քննարկումը խափանվել է. դահլիճում բախումներ են տեղի ունենում իշխող կուսակցության և ընդդիմության պատգամավորների միջև»,- ասվում է հրապարակման մեջ։

Միջադեպը սկսվել է ընդդիմության կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքներով՝ կապված հատուկ ջոկատայինների գործողությունների հետ, ինչի պատճառով վիրավորվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Լևան Խաբեիշվիլին։

Մեղադրանքները դժգոհություն են առաջացրել իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչների մոտ։ Խորհրդարանականների միջև բանավոր վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։

Ապրիլի 30-ի կեսօրին վրացի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ սկսեցին քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Օրենսդիրները մտադիր են հոդված առ հոդված քննարկել փաստաթուղթը։

Նախօրեին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հաստատել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ լիագումար նիստում քննարկման ուղարկելը։ Փաստաթղթի քննարկումը տևել է մոտ 10 ժամ և ուղեկցվել է իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների լեզվակռվով։

Մանրամասները՝ տեսանյութում։