Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 անձ է բերման ենթարկվել

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Թբիլիսիում իրավապահները 63 անձի են բերման ենթարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Նա նաև հայտնել է, որ վեց իրավապահներ ծանր վիրավորվել են, քրեական գործ է հարուցվել ՆԳՆ աշխատակիցների վրա հարձակման փաստով, փոխանցում է Mtavari հեռուստաալիքը։

«Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալել են 63 մարդու՝ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166 և 173 հոդվածներ): ՆԳՆ վեց աշխատակիցներ Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ տարբեր ծանր վնասվածքներ են ստացել ակցիայի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում»,- ասել է Դարախվելիձեն։

Նշվում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Լևան Խաբեիշվիլին ցույցի ժամանակ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Ավելի ուշ նա հոսպիտալացվել է։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում դատապարտել է բողոքի ցույցի կոշտ ցրումը և դիմել ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին՝ կոչ անելով դադարեցնել ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ։

Թբիլիսիում արդեն մի քանի շաբաթ է՝ չեն դադարում բողոքի ցույցերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի դեմ, որոնք ցուցարարներն անվանում են «ռուսական օրենք»։ Երեկվա հանրահավաքի ժամանակ հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարների շրջանում կան տուժածներ, նրանց թիվը հայտնի չէ։