Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե Բաքուն «առանց խտրականության պաշտպանում է բոլոր կրոնական վայրերը»

Լուրեր

07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները լրջորեն են վերաբերվում կրոնական վայրերը պաշտպանելու հարցին՝ առանց խտրականություն դրսևորելու։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր շինությունները՝ անկախ նրանց կրոնական ծագումից, մեր հարուստ մշակութային և կրոնական ժառանգության մաս են կազմում, որոնք արտացոլում են մեր բազմազգ և բազմամշակութային հասարակության բնույթը»,- ասել է Ամիրբեկովը իտալական Servizo Informazione Religiosa-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, թե 2020 թվականի նոյեմբերին, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտով, իրավասու մարմինները գույքագրել են բոլոր մշակութային և կրոնական վայրերն այդ տարածքներում, իսկ հայկական կողմին մեղադրել, իբր, «մշակութային և կրոնական հուշարձաններն ավերելու մեջ»։

Ամիրբեկովն անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը։

«Մենք հաստատապես հավատում ենք, որ խաղաղության պայմանագիրը, որը, հուսով ենք, կարող է շուտով կնքվել մեր երկրների միջև, ոչ միայն պաշտոնապես վերջ կդնի էթնիկ հակամարտություններից մեկին, այլ նաև կօգնի վստահություն ձևավորել հայերի և ադրբեջանցիների միջև, թույլ կտա նրանց ապրել որպես լավ հարևաններ և մի օր, հուսով եմ, որպես ընկերներ»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը։

Նա, սակայն, ոչինչ չի ասել Արցախում ամենօրյա ռեժիմով հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Միայն վերջին օրերին հրապարակված արբանյակային լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանն ավերել է Շուշիի հայկական Ղազանչեցոց գերեզմանոցը, ամբողջությամբ վերացրել հայկական Քարին տակ գյուղն ու հողին հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Էմմա Չոբանյան