Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն. Արայիկ Հարությունյան

Լուրեր

26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
26.04.2024 | 20:22
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը, նախ, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել կրթական, շինարարական և գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել։

«Ինչպես արդեն հայտարարել եմ, 2022-ի հունվարի 1-ից նախատեսվում է միջինը 20 տոկոսով բարձրացնել սոցվճարները և պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը։ Սակայն պետք է ընդգծեմ, որ քննարկում ենք ուսուցիչների աշխատավարձերը հայտարարվածից ավելի շատ բարձրացնելու հնարավորությունը»,- ասել է նախագահը։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով բնակարանային խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն, իսկ շրջանի բնակչության թվի ավելացումը կառավարության տեսանելի ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։

«Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա հաջորդ տարվա ընթացքում հիմնականում կավարտվեն շրջանի գյուղական համայնքները մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում կավարտվեն Մարտակերտ քաղաքի ներհամայնքային փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նախագահի խոսքով՝ մեծ միջոցներ կհատկացվեն ոռոգման ցանցի վերականգնմանն ու կառուցմանը։ Այդ համատեքստում ուշադրության կենտրոնում է լինելու այգեգործության զարգացումը, մասնավորապես՝ խաղողի և նռան այգիների հիմնումը, որոնք հեռանկարային են լինելու Արցախի վերամշակող արդյունաբերության համար։ «Շրջանում կկառուցվի նաև կաթնամթերային մեծ ֆերմա, որը կխթանի անասնաբուծությունն ու կերային խոտաբույսերի աճեցումը»,- տեղեկացրել է նախագահը և ավելացրել, որ պետական ծրագրերով Մարտակերտում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունն այդքանով չի սահմանափակվելու։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ այնուհետև Հանրապետության նախագահն այցելել է Մարտակերտի հարակից տարածքներում գտնվող դաշտեր և խաղողայգիներ, հետևել խաղողաքաղին, հետաքրքրվել բերքատվության ցուցանիշներով։

Նախագահը եղել է նաև Արցախում հիմնադրվող հանքարդյունաբերական նոր գործարանի տարածքում և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Պատերազմից հետո ընկերությունն Արցախում առաջին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է սկսել՝ մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Պատասխանատուների հավաստմամբ՝ 3 ամիս անց կսկսեն հանքանյութի արդյունահանման և վերամշակման աշխատանքը, որը կապահովի շուրջ 400 աշխատատեղ։

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում մասնակցել է Խաչվերացի տոնին նվիրված Սուրբ պատարագին։