Քաղաքական շահարկումների է ենթարկվում պատվաստումը․ կեղծիք է տարածվում հատուկ նպատակով․ Վարդուհի Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի հետ

-Տիկի՛ն Պետրոսյան, ՀՀ-ում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդությունից բուժում ստացող 9702 քաղաքացի, նոր դեպքերի թիվը 501 է։ Հայաստանն ի՞նչ գոտում է գտնվում, համաճարակն արդյո՞ք պահպանում է մեծ վտանգավորությունը ՀՀ-ում։ 

-Իհարկե՛, պետք է շատ զգոն լինենք, որովհետև եթե մեզ մոտ նայենք կորերը, տեսնում ենք, որ դեռևս աճի տեմպ է նկատվում։ Իհարկե, պետք է ասեմ, որ եթե նայենք հարևան երկրներում իրավիճակը, որտեղ շատ արագ կերպով են այդ թվերը բարձրանում, մեզ մոտ համեմատաբար ավելի դանդաղ են այդ թվերն աճում, սակայն, ամեն դեպքում, աճում են։ Արդեն առկա հետազոտություններից գիտենք, որ մեզ մոտ կորոնավիրուսի «դելտա» շտամն է տարածված, ավելի զգոն պետք է լինենք, քանի որ այս ենթատեսակը շատ ավելի արագ է տարածվում, ինչը նշանակում է՝ շատ ավելի մեծ թվով մարդկանց կարող է վարակել։ Նաև անհանգստացնող է երիտասարդացումը, գրանցվող դեպքերի մեջ ավելի երիտասարդ մարդկանց համամասնությունը բարձր է։

-Դա նշանակում է՝ երիտասարդների շրջանում մահերն էլ են աճո՞ւմ։

-Այո՛, մահերի, հիվանդանոց պառկելու, ավելի ծանր ընթացք ունենալու առումով կա երիտասարդացում, դա համաշխարհային միտում է, այս ենթատեսակին բնորոշ հատկանիշ։ Նույնիսկ ավելի շատ դեպքեր կան երիտասարդների շրջանում, քան կորոնավիրուսի օրիգինալ ենթատեսակով, որ առանց ուղեկցող հիվանդությունների մարդիկ կարող են շատ ծանր տանել։ Գիտեք՝ վերջերս երիտասարդ է մահացել, որի դեպքում ևս ուղեկցող հիվանդություններ չեն հայտնաբերվել։

-Պաշտոնական հաղորդագրություններում երևում է՝ այս կամ այն տեսչական մարմինը վերահսկողական այցեր է կատարում։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ դրանք ձևական միջոցառումներ են, և չի կարելի համեմատել մինչպատերազմական շրջանի վերահսկողության հետ։ Ոստիկանությունը ևս ներգրավված չէ վերահսկման գործառույթներում։ Սա վերահսկողության գիտակցվա՞ծ թուլացում է և ինչո՞ւ։

-Գիտեք՝ բազմաթիվ են գործոնները, և ամեն երկիր առաջնորդվում է իր առաջնահերթություններով։ Բնականաբար, պատերազմ տեսած երկրում առաջնահերթությունները փոփոխվում են, մարդկանց մտածելակերպում՝ ևս․ մարդիկ ավելի զգոն էին այս վիրուսի նկատմամբ։ Եթե նկատեցիք՝ պատերազմի ընթացքում մարդիկ դրան ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում և մեծ տարածվածություն ունեցավ։ Ի վերջո, հոգնածություն է առաջանում ոչ միայն մեր, այլ նաև այլ երկրներում, երբ մարդիկ հոգնում են այդ միջոցառումներից, լինում է զգոնության որոշակի թուլացում, ինչից էլ օգտվում է վիրուսը՝ ավելի արագ տարածվելով։

-Մինչ այս պահը ՀՀ-ում կատարվել է 303325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195290, երկրորդ դեղաչափ՝ 108035։ Կարծես թե պատվաստանյութերի պակաս ՀՀ-ում չկա, բայց պատվաստումների տոկոսային ցուցանիշը համեմատելի չէ ոչ միայն հարևանների, առավել ևս՝ զարգացած պետությունների հետ։ Հայաստանում պատվաստվել է բնակչության  շուրջ 7 տոկոսը, այնինչ, օրինակ, Թուրքիայում՝ շուրջ 60, Ադրբեջանում՝ 40 տոկոս, Վրաստանում և Իրանում՝ ավելի քան 20։ Ստացվում է՝ մեր հարևաններին առնվազն 3 անգամ այս ցուցանիշով զիջում ենք։ Սա ո՞ւմ թերացումն է։ Ի՞նչ խնդիր կա, ի՞նչը ճիշտ չի կազմակերպվում։

-Ունենք թվեր, որոնք այս պահին այլ են։ Եթե մեզ մոտ կա 303 հազար մարդ, որ պատվաստվել է, դա կազմում է ՀՀ բնակչության 10 տոկոսը։ Պետք է նկատի ունենալ, թե երբ է պատվաստման գործընթացը սկսվել կոնկրետ երկրում։ Վրաստանում պատվաստումն ավելի շուտ է սկսվել, որովհետև պատվաստանյութն են ավելի շուտ ստացել, մենք և նրանք ԿՈՎԱՔՍ հարթակից ենք ստացել, վրացիները մեզանից ավելի շուտ են ստացել, և իրենց մոտ սկզբից լայն թափով է սկսվել։ Հետո, երբ բացասական ազդակներ սկսվեցին լրատվամիջոցներում, այնտեղ նույնպես տուժեց պրոցեսը։

Պատվաստման պրոցեսը կարող է տուժել ցանկացած երկրում, մենք ունենք բաց ինֆորմացիոն դաշտ և սոցցանցերով, ցավոք, կեղծ ինֆորմացիան՝ հատուկ նպատակով արված, շատ արագ է տարածվում։ Ցավոք, նաև այս հարցը քաղաքականացվում է, որը նույնպես վնասում է՝ մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել ոչ թե գիտական տվյալներին, այլ ավելի շատ քաղաքական շահարկումներին։ ՀՀ-ում որոշակի դրական տեղաշարժ կա բնակչության կարծիքի մասով, ըստ հարցումների՝ եթե տասը տոկոսն էր վստահում պատվաստմանը, ապա հուլիսին 40 տոկոսից ավելին է ցուցանիշը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան