Առաջին դասարանցիների «առաջին դասը»՝ մեկ օր շուտ․ դասերը կլինեն առկա ձևաչափով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
Բոլորը

Այս տարի առաջին դասարանցիների նորամուտը ավանդույթի համաձայն ոչ թե սեպտեմբերի մեկին է, այլ այսօր` օգոստոսի 31-ին: Հանրապետության բոլոր դպրոցներում նման իրավիճակ է՝ կորոնավիրուսային համավարակից ելնելով: Դասընթացները կկազմակերպվեն առկա ձևաչափով, սակայն հակամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:

Մարդկային կուտակումներ չառաջացնելու համար 37․000 առաջին դասարանցիների ուսումնական տարին հանրապետությունում մեկնարկեց մեկ օր շուտ։ Ծնողների համար որոշումն այդքան էլ մեծ նշանակություն չունի․ ասում են՝ առաջին դասարանցիների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվել։

Ղազարոս Աղայանի անվան հիմնական դպրոցում առաջին դասարանցիների մոտ տրամադրությունները տարբեր էին․ որոշներն ուրախ էին, որոշները՝ փոքր-ինչ հուզված։

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ սահմանափակվել էր նաև ծնողների մուտքը դպրոց, սակայն Գոռն ուզում էր, որ մայրիկն անպայման բարձրանա իր հետ։ Դասասենյակում արդեն ուրախ էր, հասցրել էր ծանոթանալ դասընկերների հետ։

Եթե դասասենյակում աշակերտների թիվը 20-ից ավելի է, դասընթացները պետք է կազմակերպվեն օրումեջ տարբերակով, իսկ եթե 14 օրվա ընթացքում դպրոցում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցի 10 տոկոսը, ապա կանցնեն հեռավար ձևաչափի։

Առաջին դասարանցիները ևս պետք է դիմակ կրեն․ 6-ամյա Նարեկն ասում է՝ թեև անհարմար է դիմակով դասին մասնակցելը, բայց անպայման կկրի։ Իսկ ահա Մոնիկային դիմակը չի խանգարի լավ սովորել․

«Ես գիտեմ, որ շատ լավ եմ սովորելու»,- ասում է նա։

Ծնողները ևս կողմ են, որպեսզի իրենց երեխաները դասերին դիմակով լինեն․ ասում են՝ առաջնայինն առողջությունն է։ Դպրոցի փոխտնօրեն Մարինա Մինասյանն էլ հավելում է․ ավելի լավ է դասապրոցեսին մասնակցել դիմակով, քան դասերն անցկացնել հեռավար․ ի վերջո, դիմակ կրելը սովորական է դարձել։

«Դիմակ կրելուն գիտակցաբար են մոտենում և բոլորը պահպանում են համավարակի կանոնները։ Առկա ուսուցումը, բնականաբար, շատ ավելի լավ է»,- ասում է փոխտնօրենը։

Դասվար Հասմիկ  Պալյանի խոսքով՝ ստեղծված պայմաններում առաջին դասարանցիների մուտքը դպրոց կազմակերպելը փոքր-ինչ դժվար էր, սակայն երեխաներն ուրախ տրամադրությամբ էին։

Հավելենք, որ հանրապետության բոլոր դպրոցներում ուսուցիչները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ աշխատանքի ներկայանան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանով: Աղայանի անվան դպրոցում ուսուցիչների մեծ մասն արդեն պատվաստվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան