Առաջին անգամ Հայաստանում աշակերտների համար նախաձեռնել և իրականցվում է աննախադեպ մի ծրագիր՝ տիեզերական ճամբար. ԲՏԱՆ

Լուրեր

07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
07.05.2024 | 21:30
Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 21:27
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Բոլորը

Գիտահեն տնտեսության և արդյունաբերության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի իրականացմանն ուղղված նպատակային քայլերի թվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մրցունակ կադրերի պատրաստումը։ Այդ նպատակին ուղղված ծրագրերից է SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021) ամառային ճամբարը։ Այն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ԱՅԱՍ հասարակական կազմակերպության, COAF և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա հիմնադրամների հետ համագործակցությամբ՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 1-ը Լոռվա COAF SMART կենտրոնում. տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Ամառային ճամբարի դասերին և աշխատարաններին մասնակցում են 2020-2021թթ․ ուսումնական տարվա ընթացքում ֆիզիկա, ինֆորմատիկա, աստղաֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից միջազգային և հանրապետական օլիմպիադաներին մեդալներ և 1-3-րդ կարգի դիպլոմներ ստացած աշակերտները, COAF կենտրոնի ռոբոտատեխնիկայի և ծրագրավորման, Ջավախքի «Արմաթ» խմբակների լավագույն սաները:

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021)-ի բացման արարողությունը։ Նախարարության ներկայացուցիչ, գիտական ճամբարի ղեկավար Մերի Զաքարյանը նշեց, որ SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021)-ի նպատակն է օգտագործել Հայաստանի առկա գիտական ներուժը՝ տիեզերքին առնչվող բնագիտական ուղղությունների բացառիկ գիտելիքներ ունեցող ապագա ուսանողներին ուղղորդելու մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև հետագայում միջազգային նախագծերում նրանց ներգրավելու, նոր նախագծեր իրականացնելու համար։

Ճամբարի կրթական ծրագիրը պատրաստել է ԱՅԱՍ տիեզերական ընկերության հիմնադիր-նախագահ Ավետիք Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ Հայաստանում աշակերտների համար նախաձեռնել և իրականցվում է աննախադեպ մի ծրագիր՝ Տիեզերական ճամբար, որտեղ արծարծվում են տիեզերագիտությանը, տիեզերական ճարտարագիտությանը վերաբերող հարցեր։
Ճամբարային չորս օրերի ընթացքում մասնակիցները Լոռվա հրաշագեղ բնության գրկում հանգստին կզուգակցեն տեսական և գործնական պարապմունքները, ինտելեկտուալ խաղերի միջոցով կհարստացնեն իրենց գիտելիքներն աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք ուղղություններում։

Ամառային ճամբարի մասնակիցների համար դասախոսություններ կկարդան, գործնական պարապմուքներ կանցկացնեն ԱՅԱՍ տիեզերական ընկերության, Գիտուժ, Աստրոպոլիս նախաձեռնությունների անդամները: