Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև չմասնակցեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, սակայն վաղը՝ մայիսի 8-ին, շուրջ կես տարվա դադարից հետո կհանդիպի Պուտինի հետ։ Փաշինյանը նախ կնախագահի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը, որին կհաջորդի երկկողմ հանդիպումը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է՝ քննարկելու շատ հարցեր են կուտակվել։

«Վերջին ժամանակներում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև։ Գիտեք, որ Փաշինյանն ապրիլին հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում։ Վերջին շրջանում մեր երկրների միջև տարբեր մակարդակներով շփումները նկատելիորեն նվազել են։ Քննադատություններ են ուղղվում թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին»,- ասել է Ուշակովը։

Կրեմլի ներկայացուցչի պնդմամբ՝ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ին ֆինանսավորումից։ Այս հարցի շուրջ ՀՀ ԱԳ նախարարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

ՌԴ նախագահի օգնականը նաև ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները Արևմուտքի հետ, այդ թվում՝ դիտարկելով Եվրամիությանը միանալու տարբերակներ, և ակտիվացնում է կապերը ՆԱՏՕ-ի հետ։ 

Այսօր անդրադառնալով Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը՝ Փաշինյանը փակագծեր չբացեց, միայն վերահաստատեց, որ բազմաթիվ կուտակված խնդիրներ կան։ 

«Մենք այն կարծիքին ենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով և, իհարկե, մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մենք կքննարկենք»,- ասել է Փաշինյանը։

Ի՞նչ սպասել Փաշինյան-Պուտին հանդիպումից, հնարավո՞ր է՝ օրակարգում նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց լինի։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է՝ այո։

Հայաստանը թեև դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, սակայն չի մասնակցում կառույցի աշխատանքներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին։ Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը դե յուրե հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում և պատշաճ չի արձագանքել ՀՀ անվտանգային մարտահրավերներին, ավելին՝ Հայաստանի համար անվտանգային խնդիրներ է առաջացրել։ Վերջերս նաև հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Փաշինյանն այս ամենի մասին ուղիղ կխոսի՞ ՌԴ նախագահի հետ․ Ստեփան Գրիգորյանը չի բացառում։ Քաղաքագետի կարծիքով՝ Պուտինը Փաշինյանին կառաջարկի հետ կանգնել Արևմուտքի հետ մերձենալու մտադրությունից՝ փոխարենը չառաջարկելով ոչինչ։ 

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով էլ՝ թեև Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն երկրների միջև հարաբերություններում առկա խնդիրները, սակայն հանդիպումից առանցքային հայտարարություններ կամ փոփոխություններ սպասել պետք չէ։

Քաղաքագետը չի կարծում, թե Ռուսաստանը Հայաստանին նոր պահանջներ կներկայացնի, ասում է՝ այս փուլում Մոսկվայի համար այլ առաջնահերթություններ կան։

Փաշինյանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել են 2023-ի դեկտեմբերին Սակտ Պետերբուրգում՝ դարձյալ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։ Պուտինի օգնականն ասել է, որ դրանից հետո երկու երկրների ղեկավարները գործնականում չեն շփվել, ուստի այս հանդիպումը կօգնի հստակեցնել շատ հարցեր։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան