ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության պատվիրակության հետ, որը գլխավորել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Վերոնիկա Բիլկովան (Չեխիա):

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման առանցքում «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումն էր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային կառույցների հետ համագործակցությունը. «Հայաստանի Հանրապետությունը խստորեն հետևում է միջազգային բոլոր օրենքներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների կրթությանը և մշակութային կյանքին վերաբերող իրավունքներին»:

Կողմերն անդրադարձել են «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի մշակման գործընթացին և դրանում ԿԳՄՍ նախարարության մասնակցությանն ու ներկայացրած առաջարկներին: Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը տեղեկացվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է օրենքի նախագծի՝ ազգային փոքրամասնությունների կրթության իրավունքին նվիրված հոդվածի մշակմանը: Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հոդվածը թեև ծավալուն չէ, բայց առանցքային նշանակություն ունի ամբողջ օրենքի համատեքստում:

Փոխնախարարը ներկայացրել է լրացուցիչ տեղեկություն նշված հոդվածի առանձին կետերի վերաբերյալ, մասնավորապես՝ ուսուցման լեզվի ընտրության, առարկայական ծրագրերի մշակման, դասագրքերի հրատարակման, ուսուցիչների պատրաստման, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերի վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: