Գիտնականները կոչ են անում արագացնել SARS-CoV-2-ի ծագման ուսումնասիրությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման առաջին ուսումնասիրությանը մասնակցած անկախ փորձագետները, որը 2021 թվականի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատվիրել էր իրականացնել Չինաստանում, կոչ են անում հնարավորինս շուտ շարունակել հետաքննությունը: Այս կոչը կատարվել է 11 գիտնականների կողմից՝ Nature ամսագրում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նրանց կարծիքով՝ շատ շուտով նման ուսումնասիրություններն անհնար կդառնան օբյեկտիվ պատճառներով. հակամարմինները, որոնք կարող են օգտագործվել համաճարակի սկզբնական փուլերի վերաբերյալ եզրակացություններ անելու համար, ի վերջո անհետանում են մարդկանց և կենդանիների օրգանիզմից:

Փորձագետները կարծում են, որ ուշադրության են արժանի ոչ միայն «լաբորատոր ծագման» կամ «վիրուսի շուկայում հայտնվելու» տարբերակները, այլ նաև այն վարկածը, ըստ որի՝ վիրուսը կարող էր մարդկանց փոխանցվել այն ֆերմաներից մեկում, որտեղ սովորաբար պահվում են վայրի կենդանիներ: 2016 թվականին Չինաստանում նման տնտեսություններում աշխատում էր մոտ 14 միլիոն մարդ:

Օգոստոսի կեսերին ԱՀԿ-ն հայտարարեց ուսումնասիրությունների երկրորդ փուլի նախապատրաստման մասին, որոնք նախատեսված են SARS-CoV-2-ի ծագումը որոշելու համար: Այս փուլը ներառում է հիվանդության ամենավաղ հայտնի դեպքերի բազային տվյալների հետագա վերլուծություն և ԱՀԿ-ում նշված 2019 թվականին վարակվածներից վերցված արյան նմուշների ուսումնասիրություն: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին՝ մի կողմ դնել տարաձայնությունները և աշխատել միասին:

Տաթև Ֆռանգյան