Հունաստանից Հնդկաստան ձգվող դաշինքը կարող է սպառնալիք լինել Թուրքիայի համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Նոր ձևավորվող դաշինքները, որոնք ձգվում են Հնդկաստանից Հունաստան,  կարող են սպառնալ Թուրքիային ու թողնել դիվանագիտական վակուումում։ Այս մասին ասել է Վաշինգթոնում գտնվող Մերձավոր Արևելքի ինստիտուսի գիտաշխատող Մոհամեդ Սոլիմանը՝ նշելով, որ Թուրքիայի ագրեսիվ գործողություններն այս երկրներին մղում են ավելի սերտ համագործակցության։ 

«Էրդողանի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը  զրո թշնամիներից անցել է զրո ընկերների  քաղաքականության վերջին տարիներին։ Զգացողություն է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի շատ գերակայության, քան թե տարածաշրջանային ու այլ տերությունների հետ համակեցության քաղաքականություն է»,- ասել է Սոլիմանը Ահվալ գործակալությանը։ 

Հունաստանի, Իսրայելի, Արաբական Միացյալ էմիրությունների, Եգիպտոսի ու Հնդկաստանի  միջև գործընկերությունը զարգանում է շահերի, այդ թվում՝ Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարածաշրջանում թուրքական հզորության պնդումների։ 

Հնդկաստանի դեպքում էլ վերլուծաբանը նշում է, որ այն պայմանավորված է Պակիստանի հետ Թուրքիայի մերձեցմամբ։ Էրդողանի իշխանության օրոք Անկարան աջակցում է Իսլամաբադին Քաշմիրի հարցում, որը ղեկավարվում է Նյու Դելիի կողմից։

Վերլուծաբանը նշում է՝ փաստը, որ հզոր մրցակիցները հիմա խոսում են միմյանց հետ ու գործընկերություն ծավալում, Անկարայի կողմից բաց չի թողնվում։ Անցյալ տարի Թուրքիան փորձեր էր անում այդ երկրներից շատերի հետ հարաբերությունները կարգավորել, որի շնորհիվ  մեկուսացումը փոքր-ինչ նվազեց։ 

Ըստ Սոլիմանի՝ այս բոլոր տարածաշրջանային մայրաքաղաքներում տեսնում են` այս թուրքական հմայքն ավելի շատ մարտավարական է։ Շատ լավ  տեղյակ են, որ Թուրքիան կարիք ունի բարելավելու իր թուլացած  տնտեսությունը, բայց նաև տեսել, ինչպես են դեէսկալացիաներն օգտագործվել Հունաստանի կամ Իսրայելի դեմ։ 

Հեղինակը կարծում է` ըստ նշյալ  երկրների տեսակետի՝ Թուրքիան  երկարաժամկետ հեռանկարում չի փոխվի, և որ ցանկացած փորձ նրանց հակառակը համոզելու ժամանակավոր կարգավորում է։

Էմմա Չոբանյան