Կուժեղացվի վերահսկողությունը փակ տարածքներում՝ դիմակ չկրելու դեպքերի հետ կապված․ համաճարակային իրավիճակը լարվում է

Լուրեր

11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
Բոլորը

Երեկ՝ օգոստոսի 17-ին Տեսչական մարմինը և ՀՀ Ոստիկանությունը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավարապես ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայամանավորված, վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»։

Factor.am-ը հայտարարության հետ կապված կապ հաստատեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ ասել է վերահսկողության խստացում, և ի՞նչ նորմեր են կիառվելու։ Խաչատրյանը նշեց, որ դիմակ կրելը պարտադիր չէր բաց տարածքներում, իսկ փակ տարածքներում պարտադիր է եղել, կարգը չէր հանվել․ «Ինչ վերաբերում է վերահսկողության խստացմանը՝ ստուգայցերը ավելի ակտիվանալու են, տեսուչներն այցելելու են տնտեսվարողներին և տեղում իրականացնեն ստուգումներ»,- ասաց նա։

«Ամբողջ աշխարհում համաճարակաբանական լարված իրավիճակ է, որը պայմանավորված է նոր ի հայտ եկած «Դելտա շտամով»։ ՀՀ-ում ևս Դելտա շտամն է շրջանառվում և, հաշվի առնելով, որ այս շտամը ի տարբերությունը նախորդների 2 անգամ ավելի արագ է տարածվում, նախարարությունը նախաձեռնել է որոշ սահմանափակող միջոցառումների խստացում և այս պահին շրջանառվում է նախագիծը, որ բոլոր պետական կառավարման մարմինների, տնտեսական գործունեություն իրականցնող կազմակերպությունների աշխատակիցները պետք է պարտադիր 14 օրը մեկ թեստավորվեն, բացառությամբ այն անձանց, ովքեր պաստվաստված են»,- այս մասին մեզ հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ Ըստ Աբովյանի՝ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդության դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ ժամանակահատվածի համեմատ գրանցվել է դեպքերի 53% աճ»։

Համաճարակաբանի ներկայացրած ընդհանուր վերլուծական տվյալների համաձայն վարակի վերարտադրության ցուցանիշը 14 օրվա հաշվարկով կազմում է 1․1, իսկ 7 օրվա հաշվարկով՝ 1․35․ «Երկու դեպքում էլ ունենք 1-ից բարձր ցուցանիշ, ինչը նշանակում է, որ, եթե վերցնենք 7 օրվա հաշվարկով վարակի վերարտադրողական ցուցանիշը և միջոցառում չձեռնարկվի, մոտակա մեկ շաբաթվա ընթացքում կարձանագրվի ընդհանուր 3460 նոր դեպք, որից միջինում 30%-ը կհոսպիտալացվի, դրանցից 3%-ը կարող են վերակենադացման բաժանմունք գնալ»,- նշեց Աբովյանը։

Վերարտադրության աճ է գրանցվել մանկապատանեկան տարիքային խմբում ևս՝ 6-ից 18 տարեկանների շրջանում 1․41 անգամ, 18-ից-23 տարեկանների շրջանում 1․62 անգամ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները և պատվաաստումային գործընթացը։

Խորհրդակցության ընթացքում ԱՆ Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ նախատեսվում է ներկայացնել նախագիծ, որով 2021 թվականի հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը շարունակում է մնալ վարակի տարածումը կանխարգելող առավել արդյունավետ միջոց։

Մերի Մանուկյան