Ինչ իրավիճակ է սահմանին․ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը մանրամասներ է հայտնել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է․ զոհերի, վիրավորների մասին արդեն գիտեք, հակառակորդի տվյալների մասին մենք չենք կարող ասել, որովհետև ինչպես միշտ իրենք տեղեկություններ չեն տալիս․ այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը:

ԳՇ պետի տեղակալն ընդգծեց, որ Երասխի և Կութի ուղղությամբ հակառակորդը փորձում է լարվածություն պահել, սակայն առաջ գալ չի փորձում։

«Սահմանում մեր Զինված ուժերի ամենօրյա ծառայողական, մարտական գործունեության առօրյան է: Քանի դեռ մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է: Մեր խնդիրն է ցանկացած ժամանակ ճնշել դրանց բոլոր մեթոդներով»,- նշեց Մակարյանը։

Անդրադառնալով ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի հետևյալ հայտարարությանը․ «Եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք՝ ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»՝ ԳՇ պետի տեղակալն ասաց, որ նախարարի խոսքերը պետք է ընդունել բառի բուն իմաստով։

ԳՇ պետի տեղակալը նաև նշեց, որ տեղեկություն չունի, թե Տավուշում ռուս սահմանապահների տեղակայման առումով ինչ գործընթաց է ընթանում։
«Ես ևս մեկ անգամ ձեզ ասում եմ՝ հայ մարդու կերպարն է՝ ձախ ձեռքին Աստվածաշունչ, աջ ձեռքին՝ «պուլիմյոտ Կալաշնիկով»․ այս է մեր կերպարը: Մինչև վերջ պիտի կռվենք ու ապրենք»,- եզրափակեց Անդրանիկ Մակարյանը: