Իլհամ Ալիևը միջազգային հովանավորներ է փնտրում «Զանգեզուրի միջանցքի» թեզը կյանքի կոչելու համար

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաընկերության հետ հարցազրույցում կրկին խոսել է, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի մասին, որի ստեղծումը թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական նպատակներից է։

Թուրք-ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է միջանցքի կյանքի կոչումը կապել միջազգային տարբեր դերակատարների հետ՝ փորձելով այն ներկայացնել նրանց շահերի ու հետաքրքրությունների տիրույթում։

Մասնավորապես, դեռ հուլիսին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Տաշքենդում «Կենտրոնական ու Հարավային Ասիա․ տարածաշրջանայյին համագործակցություն, մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով համաժողովին Չինաստանին ու «Մետաքսի ճանապարհին» գտնվող երկրներին կոչ էր արել քայլեր ձեռնարկել համագործակցության խորացման ուղղությամբ նաև տրանսպորտային միջանցքների ստեղծման հաշվին։

Չավուշօղլուն ասել էր, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն է հայտնվել «Զանգեզուրի միջանցքով»։ Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ այս միջանցքը չափազանց կարևոր է Կովկասում իրավիճակի կարգավորման համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ՌԴ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական AZTV-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի ու «Զանգեզուրի միջանցքի» հարցում համընկնում են։

«Մենք քննարկել ենք հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ «Զանգեզուրի միջանցքն» ու հետկոնֆլիկտային իրավիճակը։ Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, գտնում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է»,- ասել էր Ալիևը։

Ըստ երևույթին, միջանցքի ստեղծման հարցում ռուսական կողմից Ալիևը այդպես էլ բավարար աջակցություն չի ստացել ու հիմա էլ որոշել է այն փնտրել ԵՄ-ում։

Մասնավորապես, CNN Turk-ի հետ զրույցում էլ Ադրբեջանի նախագահն ասել է, որ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Եվրասիայի նոր տրանսպորտային նախագիծը։
«Մենք այն արդեն, որպես նախաձեռնություն առաջ ենք քաշել։ Եվ այդ միջանցքը «Զանգեզուրի միջանցք» նույնպես մենք ենք անվանել։ Այն արդեն մտել է միջազգային բառապաշար։ Ես գիտեմ, որ Եվրոպական Միությունը շատ դրական է վերաբերվում այդ հարցին։ Բաքու Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին այցի ընթացքում մենք մտքերի լայն փոխանակում ունեցանք այս հարցի շուրջ և նրանք, բնականաբար, նույնպես շատ աջակցում են այս նախագծին»,- ասել է Իլհամ Ալիևը։

Իհարկե, ինչքան էլ ադրբեջանական կողմը փորձում է իր իսկ հորինած «Զանգեզուրի միջանցքի» թեզը միջազգայնացել, այնուամենայիվ, չի հաջողվում։ Տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման միջանցքային տրամաբանությունը միջազգային օրակարգում չկա։

Հավելենք, որ «Զագեզուրի միջանցքի» ստեղծման մասով ՀՀ որևէ միջազգային փաստաթուղթ չի ստորագրել։ 2020թ-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ ևս որևէ դրույթ չկա Ադրբեջանը Նախիջևանին կապող Հայաստանի սուվերեն տարածքով անցնող որևէ միջանցքի մասին։ Եռակողմ հայտարարության մեջ հիշատակված է մեկ միջանցք, և դա Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն է։

Էմմա Չոբանյան