Ովքեր են թալիբները և ինչի համար են պայքարում․ WSJ-ի անդրադարձը

Լուրեր

11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
Բոլորը

«Թալիբան» շարժումը, որն արմատական իսլամական ուժ է, և որը ղեկավարել է Աֆղանստանը 1996 թվականից մինչև 2001 թվականը՝ մինչ ամերիկյան զորքերի կողմից տապալումը, կիրակի օրը մտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո վերջին օրերին երկրի տարածքի մեծ մասը գրավելուց հետո:

2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Ուսամա բեն Լադենին պատսպարող խմբավորումը, որը ծրագրել էր Ամերիկայի վրա ահաբեկչական հարձակումներ, նոր սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ -ի և նրա դաշնակիցների, նրանց կողմից սատարվող ողջ քաղաքական և հասարակական կարգի համար, գրում է The Wall Street Journal-ը։

Իսկ ովքե՞ր են թալիբները։

«Թալիբան» շարժումը հիմնադրվել է հարավային Աֆղանստանում Մոհամմադ Օմարի կողմից, ով պաշտուն ցեղից է և դարձել է այն հրամանատարներից մեկը, ով օգնել է խորհրդային զորքերը դուրս մղել Աֆղանստանից 1989 թվականին։

1994 թվականին Մուլլահ Օմարը 50 հետևորդով հիմնել է խմբավորումը Քանդահարում։ Խմբավորման նպատակն էր պայքարել Աֆղանստանում  քաղաքացիական պատերազմի ժամանակահատվածում տիրող անկայունության, կոռուպցիայի ու հանցավորության դեմ։

Թալիբները, որոնց անվանումը նշանակում է «ուսանողներ», 1996 թվականին արագորեն գրավում են Քանդահարն ու երկրի մայրաքաղաք Քաբուլը, քանի որ աֆղանցիներն այդ ժամանակահատվածում մեծապես հիասթափված էին երկրի անապահովությունից:

Թալիբներն արագորեն սահմանեցին իսլամական խիստ կանոններ, որոնցով արգելվում էր հեռուստատեսությունն ու երաժշտությունը, աղջիկներին արգելվել է դպրոց գնալ, իսկ կանանց ստիպել են հագնել բուրկա կոչվող ոտքից գլուխ ծածկող հագուստ: Թալիբները Բեն Լադենին տրամադրել են ապաստան, մինչ նա ծրագրում էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները:

Երբ թալիբները մերժեցին ԱՄՆ-ի պահանջները՝ հանձնել Բեն Լադենին, ամերիկյան ուժերը ներխուժեցին Աֆղանստան ու արագորեն տապալեցին Մուլլահ Օմարի կառավարությունը։ Մուլլահ Օմարն ու Թալիբանի մյուս առաջնորդներն ապաստանեցին հարևան Պակիստանում, մինչ նրանք սկսեցին ապստամբական արշավ՝ Աֆղանստանում իշխանությունը վերականգնելու համար:

2020-ի փետրվարին ԱՄՆ-ն և Թալիբանը ստորագրեցին պատմական համաձայնագիր, որը սահմանում էր 14-ամսյա ժամանակացույց՝ Ամերիկայի՝ Աֆղանստանից իր բոլոր ուժերը դուրս բերելու համար:

Իսկ ինչի՞ համար են պայքարում թալիբները։

Թալիբները պայքարում են Քաբուլում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող կառավարությունը տապալելու և Աֆղանստանում իսլամական խիստ կանոնակարգը վերականգնելու համար:

«Թալիբան» շարժման առաջնորդները հայտարարել են, որ ցանկանում են ստեղծել ներառական կառավարություն, որը սպառնալիք չի լինի Արևմուտքի համար, սակայն խմբավորումը վերականգնելու է իր կոշտ իշխանությունը երկրի այն տարածքներում, որոնք գտնվում է իր վերահսկողության տակ։

Տաթև Ֆռանգյան