«Factor TV-ի նախաձեռնությունը երկարաժամկետ և խորքային պայքարի ձև է». ատելության խոսքի դեմ արշավը տալիս է իր արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
Բոլորը

Հեղափոխություն, պատերազմ, ընտրություններ. սրանք չէին կարող իրենց կնիքը չդնել հասարակության արժեքային համակարգի վրա: Այս և այլ գործոններով պայմանավորված՝ Factor TV-ն նախաձեռնել է ատելության խոսքի դեմ պայքարի արշավ` նպատակ ունենալով, որ այն աստիճանաբար ավելի մասշտաբային բնույթ կկրի:

Այս հարցում միայնակ չենք գործում. ակնկալելով նաև հանրության աջակցությունը` դիմում ենք յուրաքանչյուրին` մեր էջերում ատելության որևէ խոսք նկատելու դեպքում հրապարակման հղումն ուղարկել մեզ, և մեր աշխատակիցներն անմիջապես կհեռացնեն այն:

Այն բանից հետո, ինչ Factor TV-ն իր բոլոր հարթակներից հեռացնում է վիրավորանքները, հայհոյանքները և ատելության խոսքի մի շարք այլ դրսևորումներ, հասցրել է ստանալ հարյուրավոր շնորհակալական նամակներ և մեկնաբանություններ անձամբ հեռուստադիտողներից, որոնք իրենց գոհունակությունն են հայտնում մեր նախաձեռնության առթիվ։ Անշուշտ, եղել են նաև քննադատական բնույթի կարծիքներ, սակայն, դրանց թիվն անհամեմատ փոքր է։

Factor TV-ի մոդերատորները շուրջօրյա ռեժիմով աշխատում են Youtube-ի էջից, սոցցանցերից, նյութերի մեկնաբանությունների բաժնից և, առհասարակ, բոլոր հարթակներից ատելության խոսքի հեռացման ուղղությամբ։

Մեր աշխատակիցներն ամեն օր կանգնում են վիրավորանք, բռնության կոչեր և ապատեղեկատվություն պարունակող հազարավոր մեկնաբանությունների ահռելի հոսքին դեմ հանդիման։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը շեշտում է՝ ատելության խոսքի ալիքը Հայաստանում իր գագաթնակետին հասավ հատկապես հետպատերազմյան շրջանում։ Նրա խոսքով՝ վտանգն այնքան զգալի է, որ եթե իրավիճակը մնա նույնը, ատելության խոսքը հեշտությամբ կարող է փոխարինվել ատելության գործողությունների։

Երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը նկատում է՝ վերջին տարիներին մեր հասարակության բևեռացումն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև մարդկանց բառամթերքի վրա։ Ուրախալի է, որ ատելության խոսքի դեմ պայքարի՝ Factor TV-ի օրինակը արդեն իսկ ոգևորիչ եղավ մեր որոշ գործընկերների համար, որոնք իրենց էջերում կոչ են անում չգրել վիրավորանքներ, հայհոյանքներ, բռնության կոչեր և նշում, որ հակառակ դեպքում կհեռացնեն մեկնաբանությունը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանն իր հերթին նկատում է՝ Factor TV-ի նախաձեռնությունը ձնագնդի էֆեկտ է ունենալու և դառնալու է վարակիչ մի շարք այլ լրատվամիջոցների համար։

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ ատելության խոսքի դեմ պայքարը բավական պարտավորեցնող է լրատվամիջոցի համար, որը մեծ ազդեցություն ունի հասարակական կարծիքի ձևավորման հարցում։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ընդգծում է՝ եթե ատելության խոսքը հայաստանյան իրականությունում բացառվի քաղաքական գործիչների բառապաշարից, այդ միտումն իր արտացոլումը կունենա նաև հասարակության մոտեցումների վրա։

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու համոզմամբ՝ նախ պետք է ախտորոշել և հասկանալ՝ որոնք են հասարակական անառողջ մթնոլորտի ձևավորման և ամենաթողության պատճառները։ Այդ հարցում նա կարևորում է ԶԼՄ-ների դերը։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ ատելության մթնոլորտում հնարավոր չէ արարել և դրական արդյունքի հասնել, ուստի չբացառելով քննադատական խոսքն ու բանավեճի կուլտուրան՝ հարկավոր է ամեն կերպ բացառել ատելության խոսքը։

Մենք լիահույս ենք, որ ատելության խոսքի դեմ Factor TV-ի մեկնարկած արշավը կարևոր նշանակություն կունենա հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորման հարցում, և կնպաստի մեդիաոլորտում դրական տեղաշարժերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան