ՌԴ ԱԳՆ-ն արտահայտել է իր դիրքորոշումը Թուրքիայի կողմից C-400 համակարգերի գնման վերաբերյալ

Լուրեր

21.09.2026 | 11:26
ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի նոր թվային անձնագիրը
21.09.2026 | 11:12
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 6-րդ տուրում
21.09.2026 | 11:07
Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի մինչև գիշերվա 2-ը
21.09.2026 | 10:48
Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիներ կփոխվեն
21.09.2026 | 10:39
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ
21.09.2026 | 10:36
Անկախությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ․ Վահագն Խաչատուրյան
21.09.2026 | 10:20
«Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ ըստ ԿԸՀ տվյալների
21.09.2026 | 10:11
Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
21.09.2026 | 10:00
Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ
21.09.2026 | 09:32
Փորձ է արվել համոզել, թե «ազգային շահը» կարևոր է անկախությունից, մինչդեռ անկախությունը պետական ժողովուրդ լինելու առհավատչյան է․ Ռուբինյան
21.09.2026 | 09:30
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ՝ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Բոլորը

Մոսկվան բարձր է գնահատում Թուրքիայի՝ C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու դիրքորոշումը, Անկարայի հետ համագործակցության զարգացման լուրջ ներուժ է տեսնում, համապատասխան գերատեսչություններն էլ այդ հարցով կապի մեջ են։ Այս մասին Ռիա Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական չորրորդ վարչության տնօրեն Յուրի Պիլիպսոնը։

«Գոհունակությամբ նշում ենք, որ ռուս-թուրքական գործընկերության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լայն հարցերի շրջանակում։ Բացառություն չէ նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Համատեղ նախագծերի իրականացումը, առաջին հերթին՝ 2019թ-ին C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը ցույց է տալիս մեր երկրների վճռականությունը այս ոլորտում համագործակցության ամրապնդման։ Դրա համար լուրջ ներուժ ենք տեսնում»,- ասել է Պիլիպսոնը՝ հավելելով, որ գնահատում են թուրք գործընկերների դիրքորոշումը, որոնք գործում են պաշտպանունակության ապահովման ազգային շահերին համապատասխան՝ չնայած բացահայտ արտաքին ճնշմանը։

Պատասխանելով Անկարայի կողմից C-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման ժամկետների մասին հարցին՝ ռուս պաշտոնյան նշել է, որ «համապատասխան գերատեսչությունները կապի մեջ են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցերով»։

Նշենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան 2017թ-ին են պայմանագիր կնքել C-400 համակարգերի գնման վերաբերյալ։ 2019թ-ին արդեն մատակարարումները թուրքական կողմին սկսվել են։ Այս գործարքը ճգնաժամ է առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում։ Արդյունքում՝ Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ է կիրառել Անկարայի նկատմամբ։

Էմմա Չոբանյան